Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հեղափոխություն, թե քաղաքական խաղ։

Մհեր
Հեղինակ`
Մհեր
21:15, կիրակի, 04 նոյեմբերի, 2018 թ.
Հեղափոխություն, թե քաղաքական խաղ։

Մինչ ՀՀ ապագա վարչապետ Ն. Փաշինյանի երեկվա սենսացիոն հայտարարությանը անդրադառնալը, ուզում եմ կարճ անդրադարձ անել Նիկոլի հայտարարության նախապատմությանը։ Բազմիցս նշել եմ, որ հեղափոխությունները լինում են 2 տեսակի՝ խաղաղ և բռնի։ Մեր համար հատկապես կարևոր է մեկնաբանել, թե ի՞նչ է խաղաղ հեղափոխությունը և ի՞նչպես է այն լինում։ Ըստ ներկա ժամանակավոր կառավարության, Հայաստանում տեղի ունեցավ խաղաղ հեղափոխությունը, այսինքն իշխանությունը իր դիրքերը խաղաղ ճանապարհով զիջեց ընդդիմությանը։ Հետաքրքրական այն է, որ «հեղափոխությունից» հետո նախկին իշխանության 80 տոկոսը շարունակում էր կարևոր դիրքեր զբաղեցնել ՀՀ կառավարման ոլորտներում, ավելին, նույնիսկ նոր ժամանակավոր իշխանությունը շարունակում էր պաշտոնների նշանակել նախկին իշխանության դեմքերին, իբր բանիմաց կադրեր չունենալու պատճառով, էստեղից հետևություն, որ հեղափոխություն երկրում չկա ու չի եղել։ Բայց եկեք մի պահ պատկերացնենք, որ եղել է հեղափոխություն, իսկ ի՞նչ միջոցներով։ Արդեն 6 ամսից ավելի է, որ նշում եմ, հեղափոխությունները չեն լինում առանց գումարի, փողի։ Իսկ ո՞րտեղից Նիկոլին էտքան փող։ Չնայած, որ ամենասկզբում էլ նշում էի, որ այդ միջոցները գոյացել են Արևմուտքից՝ ԱՄՆ-ից ու Եվրոպայից, շատերը ինձ համարում էին իբր «հակահեղափոխական» ։ Այսօր արդեն պարզ է շատերի համար, որ ես ճիշտ էի։ Բացատրեմ ինչպես.
     Նիկոլի վարչապետության ամենասկզբում Նիկոլին իրենց շնորհավորական ուղերձը հղեցին հենց Արևմուտքից։ Ապա ՀՀ այցելեցին Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելը և ԱՄՆ-ի, կարելի է ասել, երկրորդ դեմք Ջ. Բոլթոնը։ Այս ընթացքում ՀՀ-ի և Արևմուտքի միջև եղան մի շարք կարևոր պաշտոնական հանդիպումներ, որոնց արդյունքը դեռ կտեսնենք։ Ուզում եմ առանձնահատուկ անդրադառնալ Ջ. Բոլթոնի Հայաստան այցելության ընթացքում 2 կարևոր հայտարարության։ Նշեմ, որ Բոլթոնը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում էր գնել ամերիկյան զենք, իբր տարածաշրջանում հավասարակշռություն ապահովելու համար։ Սրան ի պատասխան Ն. Փաշինյանը նշեց, որ կա հեռանկար հայ-ամերիկյան հարաբերությունները էլ ավելի սերտացնելու, տնտեսապես կարևոր առաջընթաց գրանցելու համար։ Սա Բոլթոնի հայտարարությանը համարժեք դրական պատասխան էր հարգելիներս։ Սա իհարկե չընդունվեց ՌԴ կողմից, բայց դրան կանդրադառնամ լրիվ այլ հոդվածում։ Ըստ իս ռուսական զենքին ամերիկյան այլընտրանքը խիստ վտանգավոր է։ Մեզ իհարկե պետք է այլընտրանք, բայց ոչ Արևմուտքից։ Կարելի է ավելի էժան ու իմ կարծիքով ավելի որակյալ զենք զինամթերք գնել Հնդկաստանից ու Չինաստանից, ինչը ՌԴ կողմից խիստ ագրեսիվ ոճով չէր ընկալվի։ Որպես հավելում նշեմ, որ ամերիկյան զենքը աշխարհում ամենաթանկն է ճապոնականից հետո։ Անցնեմ Բոլթոնի մյուս հայտարարությանը, ըստ որի հայ-իրանական տնտեսական համագործակցությունը պետք է հասցվի նվազագույնի, իսկ փոխարենը ՀՀ-ում կմեծանան ամերիկյան ներդրումները։ Իհարկե այս հայտարարությանը պատասխանել նույն պահին, Նիկոլը չէր կարող։ Երեկ Նիկոլը պատասխանեց նաև այս առաջարկ-հայտարարությանը։ Վարչապետը նշեց, որ ԱՄՆ-Իրան պատերազմի դեպքում կփակվի հայ-իրանական սահմանը։ Սա կարող է Իրանի կողմից ընկալվել, որպես շրջափակում ու մեկուսացում Հայաստանի կողմից։ Բնականաբար այս հայտարարության պատասխանը կարճ ժամանակ անց կլսենք։ Ես շատ-շատ անգամներ եմ նշել, որ Իրանը մեր կարևորագույն ու գուցե նաև լավագույն դաշնակիցն է տարածաշրջանում ու աշխարհում։ Կարո՞ղ է արդյոք ՀՀ վարչապետը մի պահ պատկերացնել իր հայտարարության վտանգավորության աստիճանը։ Ի՞նչպես է Հայաստանը դուրս գալու շրջափակումից, մենք այդ պարագայում բաց սահման կունենանք միայն Վրաստանի հետ։ Ի՞նչպես պետք է գոյատևենք տնտեսապես, ի՞նչպես այսքանից հետո պետք է խոսենք ռուսական գազի իրանական այլընտրանքի առկայության մասին։ Ի՞նչպես պետք է կապ պահպանենք մեզ համար շատ կարևոր արաբական աշխարհի հետ ու էսպիսի ինչպեսները շատ են։ Անգամ ոչ պաշտոնական ուղղակի հայտարարությունը այս մասով վտանգավոր է։ Սա իրենից ենթադրում է Վրաստանի հետ կապի ու հարաբերությունների մեծացում, որովհետև Վրաստանը դառնում է մեր արտաքին աշխարհի հետ միակ բաց դուռը։ Իսկ ի՞նչպես սա կընկալի Իրանի դաշնակից ու Վրաստանի թշնամի Ռուսաստանը։ Գուցե Նիկոլը կարծում է, որ Ռուսաստանի ու Իրանի պատժամիջոցների տակ հայտնված Հայաստանին կօգնի օվկիանոսից այն կողմ գտնվող «լի՞րբ» ԱՄՆ։ Ապա նշեմ, որ մեր հարգելի վարչապետը չարաչար սխալվում է։ Իսկ գուցե Նիկոլը սպասում է, որ ԱՄՆ-ի օգնությամբ կամ պարտադրանքով կարող է ստիպել Թուրքիային առանց նախապայմանի բացե՞լ սահմանը։ Ապա չեմ վախենա նշել, որ մեր վարչապետը շատ միամիտ է։
     Կարճ անցում կատարեմ նաև ներքին քաղաքականության մի քանի կետի։ Կառավարության հովանավորությունը Հայաստանում վայելում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները։ Նրանք Նոր Հայաստանում անում են գրեթե ամեն ինչ, իրենց պահում են այպես, ինչպես Եվրոպական ցանկացած երկրում ու ԱՄՆ ում։ Թրամպը նախագահ դարձավ այս համայնքի սերը ու աջակցությունը վայելելով, գուցե մեր վարչապետը ցանկանում է այդ ճանապարհով գնա՞լ։ Ես այսօր արդեն չեմ զարմանա, եթե մեզ մոտ ևս օրինականացվեն 2 տղամարդու կամ կնոջ ամուսնությունը, չե՛մ զարմանա, եթե նրանց ամուսնացնի հայ եկեղեցին, չե՛մ զարմանա, եթե նրանց թողնեն նաև երեխա որդեգրել, չե՛մ զարմանա, եթե փակվի հայ-իրանական սահմանը, չե՛մ զարմանա, եթե վերջնականապես հրաժարվենք մեր արտաքին քաղաքականությունը ձևավորող 2 կարևորագույն հարցից՝ ցեղասպանության և Արցախի ճանաչումից, չե՛մ զարմանա, եթե մոտակա 1-2 տարում Ադրբեջանի սադրանքով սկսվի պատերազմ, որում մենք կպարտվենք, չե՛մ զարմանա, եթե Հայաստանը ենթարկվի տնտեսական բլոկադայի, չե՛մ զարմանա, եթե Հայաստանը դառնա պատժամիջոցների թիրախ, չե՛մ զարմանա, եթե Հայաստանը նմանվի մի պետության ինչպիսին ներկայիս Սիրիան է, Լիբիան, Իրաքը, Հորդանանը ...
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3397 | 0 | 0
Facebook