Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Ծառայողական քննության արդյունքները հայտնի են․ ոստիկանությունը պարզաբանում է...

14:02, կիրակի, 04 նոյեմբերի, 2018 թ.
Ծառայողական քննության արդյունքները հայտնի են․ ոստիկանությունը պարզաբանում է...

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի մի խումբ ծառայողներ իրենց գործողություններով նպաստել և մասնակցել են, որպեսզի ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ձերբակալված ոստիկանության նույն բաժնի երեք ծառայողների հարազատներն ու ընկերները 2018 թ. հոկտեմբերի 20-ին տևական ժամանակ փակեն Երևան-Սևան ճանապարհը:

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից ճանապարհը փակելու, գործադուլ կամ անհնազանդության ակցիա իրականացնելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել:

Միաժամանակ պարզվել է, որ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և նույն վարչության Սևանի բաժնի ղեկավար կազմի մի խումբ ծառայողներ ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ ենթակա անձնակազմի հետ անհրաժեշտ աշխատանքներ չեն տարել վերջիններիս կարգապահության ամրապնդման ուղղությամբ, այդ աշխատանքների նկատմամբ չեն ցուցաբերել հետևողականություն, ինչպես նաև թերի են իրականացրել ենթակա ծառայողների գործառութային պարտականությունների նկատմամբ հսկողությունը, ինչի արդյունքում ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, տեղեկանալով իրենց գործընկերների հարազատների կողմից Սևան-Երևան ճանապարհը փակելու հանգամանքի մասին, առանց ղեկավարությանը զեկուցելու և առանց համապատասխան հանձնարարական ստանալու, մեկնել են ճանապարհի փակված հատված, ինչի հետևանքով տեղում նախապես պատշաճ ծառայություն չի կազմակերպվել, որն էլ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և նույն վարչության ղեկավար կազմի մի շարք ծառայողներ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել:

Աղբյուրը` Իրավաբան.net
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
925 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ