Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Մարտի 1-ից հետո փակեցին մեր բոլոր «խոդերը»․ Անգամ Հովիկ Թամամյանն է (ոստիկանության քրեական նախկին պետ) զանգել եղբորս ասել, որ երկրից հեռանանք։

00:27, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
Մարտի 1-ից հետո փակեցին մեր բոլոր «խոդերը»․ Անգամ Հովիկ Թամամյանն է (ոստիկանության քրեական նախկին պետ) զանգել եղբորս ասել, որ երկրից հեռանանք։
     «Ես չորս անչափահաս երեխաների հայր եմ և կանգնել եմ տունս կորցնելու փաստի առաջ», -Armdaily.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Չարենցի 112 տան բնակիրչ Ներսես Ներսիսյանը։ Մեր զրուցակցի խոսքով՝ ամեն բան սկսվել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո․ «Մեզ լրիվ սննկացրին, տեղաշարժվելու տեղ չթողեցին, փակեցին մեր բոլոր «խոդերը» ։ Հիմա էլ ուզում են տանից վտարել։ Ես գնալու տեղ չունեմ և չգիտեմ ինչ անեմ։ 2007 թվականի գարնանը եղբայրս վարկ վերցրեց։ Այդ ժամանակ փոքր և միջին ձեռնարկությունների գործնեությունը խթանելու համար պետությունը հիմնադրամ էր բացել, որը որ երաշխավորում էր նոր սկսվող բիզնես գործնեությունը։ Այդ ՓՄՁ-ն երաշխավորեց, որ եղբայրս սկսի իր բիզնեսը, մնացած գումարը ունենալու համար էլ տունը դրեցինք գրավ։ Մենք երկու եղբայր քննարկեցինք և որոշեցինք, որ կարող ենք կարճ ժամանակ հետո մեր տունը գրավի տակից հանել։ Մենք ստեղծեցինք մեր գործը, որը բավականին լավ ընթացք ուներ։ Մարտի 1-ի դեպքերից հետո եղբորս կալանավորեցին, ես էլ այսպես ասած՝ «փախած» էի ու մուծումները մի քանի ամիս չենք կատարել։ ՓՄՁ-ն պետք է մուծումներ կատարեր, որ չի արել։ Ի վերջո եղբորս արդարացրեցին, սակայն պարզվեց, որ մեր տունը անցել է բանկին», -մանրամասնեց Ներսես Ներսիսյանը։ Ներսիսյանը նշում է, որ այդ ժամանակ իրենք հայտնվել են իշխանությունների սև ցուցակում և որևէ գործունեություն չեն կարողացել ծավալել։ «Անգամ Հովիկ Թամամյանն է (Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ) զանգել եղբորս ու ասել, որ լավ կլինի, եթե երկրից հեռանանք։ Տարիներ հետո մենք նորից կարողացանք աշխատել և ապրել, սակայն տան խնդիրը չլուծվեց։ Մենք ասում ենք, որ կարող ենք այդ գումարները փակել, աշխատող մարդիկ ենք, բայց լուծում չի տրվում մեր խնդրին։ Եկել տանից վտարում են։ Ես իմ անչափահաս երեխեքին վերցրած ո՞ւր գնամ։ Չեմ ուզում հանցագործ դառնալ, կամ թողնել երկիրս», -նկատեց Ներսես Ներսիսյանը։ Սևան քաղաքի բնակիչը դիմում է ՀՀ վարչապետ Փաշինյանին․ «Պարոն վարչապետ եղել ենք Ձեր կողքին ու էլի կլինենք։ Մենք պայքարում էինք իշխանափոխության համար ու հիմա երբ իրավիճակ է փոխվել հավատում ենք․ որ կլսեք մեր խնդրանքը և թույլ չեք տա, որ իմ ընտանիքը դրսում հայտնվի» ։ Ներսես Ներսիսյանը հավելեց, որ իր ընտանիքը հոկտեմբերի 31-ին ժամանակավոր ապաստան խնդրելու նպատակով գտնվել է աներոջ տանը և տեղի է ունեցել պատահար, որի արդյունքում ընտանիքի 5 անդամների կյանքը հրաշքով փրկվել էր ։ Ներսես Ներսիսյանի կինն ու անչափահաս երեք երեխաները «Էկզոգեն սուր թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ գտնվում են հիվանդանոցում.
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
3873 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ