Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ 1․000․000 ԱՄՆ ԴՈԼԱՐ ԿԱՇԱ՞ՌՔ Է ՏՎԵԼ ՀՔԾ ՆԱԽԿԻՆ ՊԵՏ ՎԱՀՐԱՄ ՇԱՀԻՆՅԱՆԻ՞Ն

Նելլի Ադոնց
Հեղինակ`
Նելլի Ադոնց
23:52, ուրբաթ, 02 նոյեմբերի, 2018 թ.
ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ 1․000․000 ԱՄՆ ԴՈԼԱՐ ԿԱՇԱ՞ՌՔ Է ՏՎԵԼ ՀՔԾ ՆԱԽԿԻՆ ՊԵՏ ՎԱՀՐԱՄ ՇԱՀԻՆՅԱՆԻ՞Ն

Հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ պատգամավորը, որը պետք է մեղադրվի խոշոր չափի կաշառք տալու փաստով, ոչ այլ ոք է քան Միհրան Պողոսյանը՝ նախկին ԴԱՀԿ Ծառայության ղեկավարը։

Ըստ աղբյուրի կաշառքը տրվել է նախկին ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին Միհրան Պողոսյանի անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալը կոծկելու նպատակով։

Վարչապետի կողմից ԱԺ ում նշված փաստաթուղթը, որը ուղարկվել է մեր իրավապահներին ֆաքսի միջոցով, դա օֆշորային բանկի կողմից Միհրան Պողոսյանի բանկային քաղվածքն է, որտեղ արտացոլված են բանկում առկա գումարները և բոլոր գործարքները։

Սակայն մեր օրենսդրությամբ ֆաքսով եկած փաստաթուղթը քրեական գործով ապացույց ճանաչվել չի կարող, այդ պատճառով էլ, որպեսզի հիմնավոր մեղադրանք առաջադրվի իրավապահներին անհրաժեշտ է Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքների քաղվածքի բնօրինակը։

Ըստ աղբյուրի նախկին ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը նույնպես կատարել է այդ հարցումը, ստացել է ֆաքսով պատասխանը, սակայն 1․000․000 Ամն դոլար կաշառքի դիմաց դադարեցրել է Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքների քաղվածքի բնօրինակի ձեռք բերման հետ կապված քննչական գործողությունները և այն հիմքով, որ ֆաքսը ապացույց չէ հրահանգել է գործը քննող քննիչ Կոստանդյանին կարճել քրեական գործը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՔԾ քննիչ Կոստանդյանը մինչ օրս աշխատում է ՀՔԾ ում և ջերմ հարաբերությունների մեջ է ՀՔԾ նոր ղեկավարության հետ, կարելի է արձանագրել, որ նա նույնպես ակտիվ համագործակցում է քննության հետ 1․000, 000 Ամն դոլար կաշառքի գործի բացահայտման հարցում։

Ըստ նույն աղբյուրի Միհրան Պողոսյանը լքել է ՀՀ-ն և միջոցներ է ձեռնարկում, որպեսզի օֆշորային բանկը չուղարկի ՀՀ իրավապահներին օֆշորային գործարքների քաղվածքի բնօրինակը և այդ գործում նրան ակտիվ օժանդակում է նախկին ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը։

Փաստացի եթե ՀՀ Իրավապահներին հաջողվի ձեռք բերել Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքների քաղվածքի բնօրինակը, ապա դատարանի առջև կկանգնի Միհրան Պողոսյանը, առավել խոշոր չափի 1․000․000 Ամն դոլար կաշառք տալու, իսկ ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը այն վերցնելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
1
| | |
4916 | 0 | 1
Facebook
Մամուլի խոսնակ