Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դառնահամ նարինջներն ինչի՞ մասին կարող են վկայել

18:20, հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2018 թ.
Դառնահամ նարինջներն ինչի՞ մասին կարող են վկայել

Հին Չինաստանի տարածքում երբևէ գոյություն ունեցած Քի թագավորության տիրակալն իր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին` Յան Ցզիին, ուղարկում է հարևան Չու թագավորություն` որպես դեսպան: Քի թագավորության հզորությանը նախանձող Չուի թագավորն ուզում է նսեմացնել Յան Ցզիին ու իր վարչապետից խորհուրդ է հարցնում:

-Առաջարկում եմ հետևյալը, - պատասխանում է վերջինս: - Դեսպանի պատվին տրվող խնջույքի ժամանակ պահակախմբին հրամայեք մի բանտարկյալ բերեն, ապա հարցրեք, թե այդ մարդն ինչ մեղք է գործել:

Նրանք ձեզ կպատասխանեն` նա գող է:

Իսկ դուք կհարցնեք, թե որ երկրում է դա ծնվել:

Ձեզ կպատասխանեն` Քի թագավորությունում:

Ահա այսպես դուք կվիրավորեք Քիի դեսպանին:

Խնջույքի ընթացքում թագավորի թիկնապահները սրահ են բերում Քի թագավորությունում ծնված գողին, և Շուի թագավորն ասում է Յան Ցզիին.

-Ասում են, թե Քիի բոլոր տղամարդիկ գող դառնալու համար են ծնվում:

-Իսկ ես էլ լսել եմ, - պատասխանում է դեսպանը, - թե Հուե գետից հարավ տնկված նարնջենիները քաղցր պտուղներ են տալիս, իսկ այն նարնջենիները, որոնք տնկվում են գետի հյուսիսային ափերին, դառը պտուղներ են տալիս: Ե'վ գետից հյուսիս, և' գետից հարավ տնկված նարնջենիները նույնն են, բայց դրանց համը շատ է տարբերվում: Պատճառը միջավայրն է: Քի թագավորությունում ծնված տղամարդիկ երբեք գողություն չեն անում, բայց հենց որ գալիս են Շու թագավորություն, գող են դառնում: Արդյո՞ք կարծում եք, թե դրա պատճառը ևս միջավայրն է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4180 | 1 | 0
Facebook