Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս ընտրել լավագույն հյուրանոցը Երևանում

Ani
Հեղինակ`
Ani
14:22, չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2018 թ.
Ինչպե՞ս ընտրել լավագույն հյուրանոցը Երևանում


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Հյուրանոցի ճիշտ ընտրությունը լավ հանգստի գրավականն է: Մենք հաճախ մեծ նշանակություն չենք տալիս հյուրանոցի ընտրությանը, սակայն հյուրանոց ժամանելիս հանդիպում ենք մի շարք խնդիրների, հետևաբար հանգիստը վայելելու փոխարեն նյարդայնանում և զայրանում ենք։

Եկեք միասին պարզենք, թե ինչ չափորոշիչներ են կարևոր հյուրանոց ընտրելիս։

Ձեր բյուջեն

Ինչքա՞ն գումար եք պատրաստվում ծախսել հյուրանոցի վրա: Լավ հյուրանոցը միշտ չէ, որ թանկ է, և թանկ հյուրանոցն էլ իր հերթին միշտ չէ, որ լավն է, կամ համապատասխանում է Ձեր սպասելիքներին։ Հետևաբար խորհուրդ ենք տալիս չընկնել աստղերի հետևից և լավ ուսումնասիրել հյուրանոցի կողմից առաջարկվող ծառայությունները, ուշադիր նայեք լուսանկարները և փորձեք պարզել, թե որքան ժամանակ առաջ են արված դրանք․ կարդացեք մեկնաբանություններ որակի, անձնակազմի ու այլ կարևոր բաների մասին։

Սնունդը

Սնունդի համակարգ

BB - նախաճաշ,

HB - երկուանգամյա սնունդ,

FB - լրիվ սնունդ (օրը երեք անգամ) և «ամեն ինչ ներառում է» համակարգ:

Հայաստանում հանգստանալիս Դուք սննդի հետ կապված խնդրիրներ չեք ունենա, քանի որ հայկական ուտեստները հիմնականում օգտակար են առողջության համար, էկզոտիկ չեն, և բացի այդ, հայկական հյուրանոցները հարուստ են նաև եվրոպական ուտեստներով։

Եթե մտադիր եք դուրս չգալ հյուրանոցից, ուրեմն ընտրեք HB կամ FB տարբերակները։

Մուտք և ելք

Հիմնականում հյուրանոցներում հյուրերի մուտքագրումը տեղի է ունենում 14: 00-ին, իսկ սենյակների ազատումը 12։00-ին: Եթե Ձեր ինքնաթիռը 14։00-ից շուտ է ժամանել և եթե Դուք չեք ուզում մուտքի մոտ սպասել, մինչև ձեր համարը կպատրաստվի, ապա պատրաստ եղեք հավելյալ վճարել։

Եթե Ձեր ինքնաթիռը մեկնում է 14։00-ից ուշ և Դուք չեք ուզում ազատել Ձեր համարը ժամանակին, ապա Ձեզ կխնդրեն վճարել հավելյալ ժամերի համար:

Լրացուցիչ ծառայություններ


     Եթե պատրաստվում եք Հայաստան գալ շոգ եղանակին, ապա համոզվեք, որ հյուրանոցում օդորակիչ կա։ Ձմռանը Հայաստան այցելելիս, վստահ եղեք, որ հյուրանոցը կունենա ջեռուցման համակարգ։

Կա՞ Ձեր սենյակում սեյֆ, թե ոչ: Չնայած Հայաստանն այնքան ապահով երկիր է, հյուրանոցներն այնքան ապահով են, որ հաճախ սեյֆի կարիք չի լինում։

Հյուրանոցի դիրքը շատ կարևոր է, հատկապես Երևանի հյուրանոցում հանգրվանելիս։ Երևանում հյուրանոցը պետք է տեղակայված լինի կենտրոնում, քանի որ կենտրոնում են գտնվում ժամանցային վայրերի մեծ մասը, և բացի այդ, կենտրոնից որևէ տեղ հասնելը շատ ավելի հեշտ է։

Լավագույն հյուրանոցը Երևանում
    

Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկը անկասկած Golden Palace հյուրանոցն է։ Երևանի լավագույն հինգ աստղանի հյուրանոցների շարքում է դասվում Golden Palace հյուրանոցը, որը գտնվում է քաղաքի հենց սրտում՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ՝ Հյուսիսային պողատայում։

Մեր հասցեն է Հյուսիսային պողոտա 11, այցելեք Golden Palace հյուրանոց և վայելեք հաճելի հանգիստը աննկարագրելի մթնոլորտում՝ Երևանի հենց սրտում։

Աղբյուրը` Golden Palace Hotel Yerevan
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3641 | 0 | 0
Facebook