Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չգրված երգ

16:47, երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ.
Չգրված երգ
    
    

Վայելքի բերած տաղը հոգեթով
     Տաշտաքեր մի հույզ շարունակ մանում,
     (Պոետներն էլի գնում են հերթով)
     Եվ վերջին տողն է անավարտ թողնում։

Ամեն տարի է գինին մռմռուկ,
     Տակը նստածի և թանձրը՝ մրուկ,
     Անտարբեր ոնց եմ օրերում անձուկ
     Ցավից ածանցում աղի արտասուք։

Ես իմ հարբելու չափը չգիտեմ,
     Մելամաղձոտ եմ՝ գավաթը ձեռքիս,
     Մնում է միայն ինձ կողքից դիտեմ,
     Կշեռքի բերեմ քանքարը ձիրքիս։

Ինձ ե՞րբ կսիրես, երբ գինո՞վ լինեմ,
     Թե՞ երբ թասերիս եզրերը լիզեմ,
     Ամեն կում գուցե վերջինս լինի
     Տարփածու մահը կողինքս շինի։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3751 | 0 | 0
Facebook