Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կանխատեսում

20:29, հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ.
Կանխատեսում
     Ամեն երեքից երկուսը մերկ են,
     Մահվան սնարիդ երրորդն է թեքվել,
     Անձնուրացները թե քեզ չմերժեն,
     Անհերքում կասեն, որ կյանքդ էր բեկվել։
     Դու Այնտեղ էլի Հայր մերը կասես,
     Մոտից դուրս կանես տեղի քաջքերին,
     Կալը չծեծած՝ մանրը կկալսես,
     Վերջին կռիվը թողած քաջերին։
     Քեզ սիրահարված մի կին կարտասվի,
     Հուշի հետադարձ նույն հատման կետում,
     Սրբերի շարքում նա քեզ կդասի,
     Որ չմոլորես մահվան այս հերթում։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3252 | 0 | 0
Facebook