Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դրսում աշո՞ւն է...

12:31, հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ.
Դրսում աշո՞ւն է...
    
    

Դրսում աշո՜ւն է

Ձմե՜ռ կամ ամա՜ռ

Դա ոչի՜նչ, ոչի՜նչ չի՛ փոխում,

Կյանքն ամեն դեպքում մի վա՜ռ Գարուն է՝

Սավառնող մի ե՜րգ,

Երգեցիկ թռչուն…


    

Դրսում աշո՜ւն է՝

Ընկեցիկ ու խե՜նթ ծանո՜թ եղանակ,

Չգիտես ինչո՞ւ մեկուսացե՜լ ես

քո մութ սենյակո՜ւմ

Ու ամո՜ւր փակել դո՜ւռ ու պատուհան:


    

Դրսում աշո՜ւն է -

Ասե՜ս թե գարնան սոնա՜տը Լուսնի,

Եվ տերևներով ծառերից հոգնած

Քո թափուր տե՜ղն է լցնում

Գիժ քամին…


    

Դրսում աշո՜ւն է

Անձրև՜ է գալիս

Ուղղակի անձրև՜ և ուրիշ ոչինչ,


    

Հիմա թե գրեմ արցո՜ւնքն է աշնան-

Ես կնմանվե՜մ չարաչար սխալվող

մի բանաստեղծի…


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3525 | 0 | 0
Facebook