Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հումոր. «Այստեղ չեն կատակում»

10:14, հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ.
Հումոր. «Այստեղ չեն կատակում»

Մտավորական հրեաների մի ընտանիքի երեխային հրեական դպրոց են տալիս: Երեխան բացարձակ չի սովորում, և առաջին ծնողական ժողովի ժամանակ ուսուցիչները երեխայի ծնողներին միաբերան ասում են. «Ձեր երեխան վատ է սովորում»: Ծնողները տուն են գալիս ու իրենց որդուն համոզում են գոնե մի քիչ ջանասեր լինել: Հաջորդ ծնողական ժողովի ժամանակ ուսուցիչները նրանց ասում են. «Ձեր երեխան սկսել է ավելի վատ սովորել ու, բացի այդ, խուլիգանական արարքներ է կատարում»: Ծնողները տուն են դառնում ու երեխային քոթակում են: Երրորդ ծնողական ժողովին դպրոցի տնօրենը երեխայի հորն ու մորը խնդրում է նրան տանել իրենց դպրոցից:

Ճարահատյալ ծնողները երեխային քրիստոնյաների դպրոց են տալիս: Առաջին ծնողական ժողովին գնալիս նրանք, բնականաբար, տագնապալի ապրումների մեջ են. «Հիմա էլ ավելի վատ է լինելու, ինչպե՞ս կարող է հրեա երեխայի համար քրիստոնյաների դպրոցում լավ լինել: Բայց ծնողական ժողովի ժամանակ բոլոր ուսուցիչները, խոսքերը մեկ արած, ասում են. «Ձեր որդին մեր դպրոցի լավագույն աշակերտն է»:

Տարակուսած ծնողներն ասում են. «Դուք, հավանաբար, մեր երեխային ուրիշ երեխայի հետ եք շփոթում»:

Ուսուցիչները պատասխանում են.

«Ինչպե՞ս կարող ենք սխալվել: Նրան ամբողջ դպրոցն է ճանաչում: Նա միայն ամենաբարձր գնահատականն է ստանում, իսկ վարքն էլ կատարյալ է»:

Զարմացած ծնողները տուն են վերադառնում ու տղային հարցնում են.

«Հրեաների դպրոցում ուսման համար անհրաժեշտ ամեն ինչ կար, բայց դու չէիր սովորում: Այս դպրոցում ոչինչ չկա, բայց դու գերազանցիկ ես: Պատասխանի՛ր, ինչո՞ւ»:

«Մայրի՛կ, երբ մենք առաջին անգամ այս դպրոցը մտանք ու երբ ես դռան վրա խաչված հրեային տեսա, հասկացա, որ այստեղ չեն կատակում»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5758 | 0 | 0
Facebook