Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ամեն ինչ հարաբերական է». զվարճապատում ամենակարևորի մասին

08:26, չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
«Ամեն ինչ հարաբերական է». զվարճապատում ամենակարևորի մասին

Ժամանակին մի հրեա ասաց.

-Գլխավորն այստեղ է, - ու մատնացույց արեց գլուխը:

Դա Սողոմոն թագավորն էր:

Մի երկրորդ հրեա ձեռքը դրեց կրծքին ու ասաց.

-Գլխավորն այստեղ է, որովհետև կարևորը սիրտն է:

Դա Հիսուս Քրիստոսն էր:

Մի երրորդ հրեա, չհամաձայնելով նրանց հետ, գլուխը տարուբերեց և ցույց տվեց որովայնը.

-Գլխավորը, - ասաց նա, - ստամոքսն է:

Այդ հրեան Կարլ Մարքսն էր:

Մի չորրորդ հրեա կտրականապես առարկեց բոլորին.

-Գլխավորը որովայնից մի քիչ ներքև է», - ու մատնացույց արեց սեռական օրգանը:

Դա Զիգմունդ Ֆրեյդն էր:

Իսկ հինգերորդ հրեան ժպտադեմ նայեց այս չորսին ու ասաց .

-Ո՛չ, պարոնա՛յք, ո՛չ: Ամեն ինչ հարաբերական է»:

Այդ հրեան Ալբերտ Այնշթայնն էր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6753 | 0 | 0
Facebook