Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերին Պտղնի համայնքի բնակչուհի Իզաբելլա Յայլյանը ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց

16:27, երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Վերին Պտղնի համայնքի բնակչուհի Իզաբելլա Յայլյանը ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց
     Լեհաստանի Զամոշչ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր Վերին Պտղնի համայնքի բնակչուհի Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ նվաճեց:
     Հանդես գալով մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Իզաբելլան 63 կգ քաշային կարգում երեք բրոնզ նվաճեց: Նա պոկեց 94 կգ, հրեց 110 կգ եւ երկամարտի 204 կիլոգրամով դարձավ այս տարիքային խմբի Եվրոպայի բրոնզե մեդալակիր:
     Վերին Պտղնի համայնքի ղեկավար Գևորգ Պողոսյանը համայնքապետարանի անձնակյազմը և ողջ համայնքը շնորհավորում է Իզաբելլային այս հաղթանակի կապակցությամբ՝ցանկանալով առաջիկայում էլ ավելի մեծ հաջողություններ:
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2307 | 0 | 0
Facebook