Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՏԻՄ արտահերթ ընտրություններ տեղի ունեցան Հանրապետության 9 մարզերի ավելի քան 49 համայնքներում

23:45, երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
ՏԻՄ արտահերթ ընտրություններ տեղի ունեցան Հանրապետության 9 մարզերի ավելի քան 49 համայնքներում
     ՏԻՄ արտահերթ ընտրություններ տեղի ունեցան Հանրապետության 9 մարզերի ավելի քան 49 համայնքներում։Կենտրոնական ընտրական հանձնաժողով (նախնական) ստացված էլեկտրոնային տարբերակով վերոնշյալ մարզերում ընդգրկված են եղել քվեարկության իրավունք ունեցող 217708 քաղաքացիներ, որից ընտրություններին մասնակցել են 94222-ը կամ ընդհանուր թվի 43.28 -ը։Կոտայքի մարզում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացվեցին՝ մարզկենտրոն Հրազդանում, Գեղաշեն, Սոլակ, Մրգաշեն և Արզնի համայնքներում։Հրազդանում ընտրության իրավունք են ունեցել 44154 քաղաքացիներ, մասնակցել են 16259_ը կամ 36.82-ը ։Այստեղ քվեները բաշխվել են հետևյալ կերպ ՝Սևակ Միքայելյան 10681, Լևոն Ստեփանյան 4819։Համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։Գեղաշեն համայնք ընտրության իրավունք ունեցողները եղել են 3149 -ը, մասնակցել են 2118 կամ 67.26% ։Քվեների բաշխում ՝ Տիգրան Հակոբյան 1338, Գոռ Հակոբյան 556, Առաքել Գրիգորյան 194։Համայնքի ղեկավար է ընտրվել Տիգրան Հակոբյանը։ Սոլակ համայնքում ընտրության իրավունք ունեցել են 1914 քաղաքացի, մասնակցել 1280 քաղաքացիներ կամ դրանց 66.88%։Քվեների բաշխում՝ Էդգար Խաչատրյան 454, Ռոման Դանիելյան 407, Պետրոսյան Ռազմիկ 383։Համայնքի ղեկավար է ընտրվել Էդգար Խաչատրյանը։Արզնի համայնք 2211 ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներ։Մասնակցություն 992 կամ 44.87%։Քվեների բաշխում՝ Ալեքսանդր Միրզոև 751, Էդվարդ Վենյամինով 204։Համայնքի ղեկավար Ալեքսանդր Միրզոև։Մրգաշենում ընտրական իրավունք ունեցել են 1594 քաղաքացիներ, մասնակցել ՝ 974 կամ 61.10 %։Քվեների բաշխում Վահան Պողոսյան 531, Վաղինակ Նիկողոսյան 314, Դավիթ Հակոբյան 102, Սոս Հարությունյան 14 ։Հաղթող թեկնածուն Վահան Պողոսյանն է։ Հավելենք, հաղթող բոլոր թեկնածուները ներկայացնում են Իմ Քայլը դաշինքը (Քաղաքացիական Պայմանագիր) , բացառությամբ Սևակ Միքայելյանի, որը կրկին ՔՊ անդամ է, սակայն հաղթել է առանց կուսակցության պաշտոնական սատարման ։Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը տոկոսային հարաբերությամբ Գեղաշեն համայնքինն է 67.26%։
    
     Արմեն Հովհաննիսյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3126 | 0 | 0
Facebook