Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ոսկե ձկնիկն ու առևտրականը

20:24, երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ոսկե ձկնիկն ու առևտրականը

Մի առևտրական լճում ձուկ բռնելիս է լինում, և հանկարծ կարթն է ընկնում մի այնպիսի ձուկ, որի նմանն առևտրականը երբեք չէր տեսել: Ձկան լողակները ոսկեգույն էին, իսկ թեփուկները՝ արծաթագույն: Հանկարծ ձուկն սկսում է խոսել.

-Բարի՛ պարոն, ինձ նորից լի՛ճը գցիր, և ես կկատարե՛մ քո երեք ցանկությունները:

Առևտրականը մի լավ կշռադատում է ու պատասխանում.

-Երեքը քի՛չ է, համաձայնվի՛ր հինգ ցանկություններս կատարել, ու քեզ ազատությո՛ւն կշնորհեմ:

-Ես միայն երեք ցանկություն կարող եմ ի կատար ածել, - աղերսաձայն ասում է ձուկը:

-Այդ դեպքում առաջարկում եմ 4 ու կես երազանք:

- Երե՛ք, - հազիվ լսելի արտաբերում է ձուկը:

-Դե՛ լավ, արի չորսով համաձայնվենք: Ի՞նչ կասես:

Այս անգամ ձուկը ոչինչ չի պատասխանում: Նա անշունչ ընկած էր նավակի հատակին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8265 | 0 | 0
Facebook