Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ալավերդու պղնձաձուլական գործարանն այսօրվանից չի աշխատում, աշխատակիցները կրկին փակել են միջպետական ճանապարհը

18:39, ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ալավերդու պղնձաձուլական գործարանն այսօրվանից չի աշխատում, աշխատակիցները կրկին փակել են միջպետական ճանապարհը

Ալավերդու պղնձաձուլական գործարանն այսօրվանից տեխնիկապես չի աշխատում: Գործարանի աշխատակիցները 2 ժամ է փակ են պահում Ալավերդու միջպետական ճանապարհը: Այս մասին հայտնեցին Ալավերդու քաղաքապետարանից:

«Գործարանի աշխատակիցները պահանջում են, որպեսզի գործարանը չփակվի, ուսումնասիրվի փակման պատճառը բնապահպանական, թե ֆիանանսական խնդիրներով է պայմանավորված: Այլ մանրամասների չեմ տիրապետում, քաղաքապետը և քաղաքապետարանի աշխատակիցները գտնվում են բողոքի ակցիայի վայրում: Այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է», - նշեց քաղաքապետրանի աշխատակազմի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն գործարանն այլևս չի աշխատելու ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ չմարած պարտքերի պատճառով հանդիսանում ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը:

Գործարանի փակման դեպքում 630 աշխատակից կզրկվի աշխատանքից:

Գործարանի աշխատկիցները կառավարությանը մի շարք առաջարկներ են ներկայացրել, նախատեսվում է, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պետք է հանդիպեն հարցերը քննարկելու համար:
    
     Global News Armenia

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2360 | 0 | 0
Facebook