Կան մթերքներ, որոնք կարող են էապես ազդել ձեր սեռական կյանքի որակի վրա:
Անկողնում անմոռանալի սիրո գիշեր անցկացնելու համար պետք չէ միանգամից դեղատուն վազել, փոխարենը կարող եք շտապել մոտակայքում գտնվող մթերային խանութ և գնել այն մթերքները, որոնք մեծացնում են սեռական ցանկությունը և դրական ազդեցություն թողնում սեռական կյանքի վրա:
Այնպես որ, եթե դուք իսկապես ցանկանում եք ձեր սեռական կյանքը հասցնել առավելագույն մակարդակին և մեծացնել սեքսի հանդեպ ձեր հետաքրքությունը, ապա սառնարանում մշտապես պահեք այն մթերքները, որոնք նշված են ստորև:
Բանան և Ավոկադո
Բանանը պարունակում է կալիում, մագնեզիում և վիտամին B, որոնք բարձրացնում են լիբիդոն:
Անշուշտ, դուք կբարձրացնենք ձեր հորմոնալ մակարդակը, եթե ավոկադո փորձեք: Վիտամինները և առողջ ճարպերը ձեզ կհասցնեն հաճույքի գագաթնակետին:
Թուզ և Մեղր
Թուզը շատ օգտակար հատկություններ ունի, այն նպաստում է սրտի կանոնավոր աշխատանքին:
Բայց պետք չէ մոռանալ, որ թուզը բարձրացնում է նաև սեռական ցանկությունը:
Մեղրը կարող է ավելին անել, քան քաղցր թեյը: Նրանում պարունակվող B վիտամինը նպաստում է էստրոգեն և տեստոստերոն հորմոնների արտադրմանը:
Շոկոլադ և Նուշ
Հիանալի նորություն շոկոլադի սիրահարների համար: Այո՛, շոկոլադը կարող է անկողնում ձեզ օգնել:
Շոկոլադը պարունակում է սերոտոնին, որն արտադրում է դոֆամին: Դոֆամինը խթանում է հաճույքի զգացումը:
Նուշը պարունակում է վիտամիններ և հանքանյութեր, որոնք մեծացնում են սեռական ցանկությունը: Այս հրաշք միջուկը բարելավում է սեռական կյանքի որակը:
Ոստրե
Ծովային այս մթերքը ևս կապված է սեռական ցանկությունների ակտիվացման հետ, քանի որ բարձրացնում է տեստոստերոն հորմոնի մակարդակը: Տղամարդիկ պարզապես անկառավարելի են դառնում:
Սոխ
Իհարկե, սոխի հոտը հաճելի չէ, սակայն այն բարելավում է վերարտադրողական օրգանների աշխատանքը և խթանում լիբիդոն: Դե ինչ, կտրեք սոխը և օգտագործեք աղցաններում և ուտեստներում, այդպես տհաճ հոտը ձեզ չի անհանգստացնի, իսկ ազդեցությունն ուղղակի կզարմացնի ձեզ: