Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանձնակատարը կարևորել է Փարիզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացումը

13:46, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Հանձնակատարը կարևորել է Փարիզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացումը
     Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ գիտության կառավարման արդյունավետության հարցերը, «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրերը, մասնավորապես, դրա շրջանակում Հայաստանին տրամադրվելիք «հնարավոր աջակցության» սահմաններում գիտահետազոտական ինստիտուտների գործունեության գնահատման մոդելի մշակումը: ԵՄ հանձնակատարն իր պատրաստակամությունն է հայտնել ամենասեղմ ժամկետներում աջակցություն ցուցաբերել ՀՀ կրթական բարեփոխումների առաջարկվող ծրագրերին։ Հանձնակատարը կարևորել է նաև Փարիզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացումը։
    
    
     http://edu.am/index
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2219 | 0 | 0
Facebook