Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թումոյի մասնաճյուղ` Եվրոպայի սրտում

13:35, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Թումոյի մասնաճյուղ` Եվրոպայի սրտում

«Շատ ուրախ եմ, որ Թումոյի մասնաճյուղ է բացվում Եվրոպայի սրտում՝ Փարիզում: Թումոյի արտահանումը կրթության ոլորտում մեր լավագույն արդյունքներից մեկն է: Բազմիցս ասվել է, որ Փարիզը Եվրոպայի նորաձևության մայրաքաղաքն է: Ինովացիայի և տեխնոլոգիայի ոլորտում ևս այն նորաձևության կրողներից և կենտրոններից է, և մեզ համար կարևոր է, որ ՀՀ սահմաններից դուրս Թումոյի առաջին կենտրոններից մեկը բացվում է հենց Փարիզում: Նախատեսվում է Թումոյի մասնաճյուղեր բացել նաև Մոսկվայում, Բեռլինում և եվրոպական այլ մայրաքաղաքներում:
     Գիտեք, որ Հայաստանում այս տարի տեղի է ունեցել հեղափոխություն, որին սկզբում հավատում էր 10-12 մարդ: Այս հեղափոխությունը և դրա իրականացումը լավագույն ապացույցն են այն բանի, որ եթե փոքր թվով մարդիկ հավատում են գաղափարին, ապա դա տեղի է ունենում: Այս օրինակը բերեցի, որովհետև կրթական ոլորտում նման մի հեղափոխություն իրականացրել են Փափազեան ընտանիքը և նրանց գործընկերները՝ Սիմոնյանները, փոքր թվով մարդիկ, ովքեր հավատացին այդ գաղափարին և իրականացրին դա: Եվ պատահական չէ, որ ներկայումս Թումոյի ցանցը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ», - Փարիզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարի
     պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը/:


    
     http://edu.am/index

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2509 | 0 | 0
Facebook