500.000 ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻ ԶՈՀ
ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻ ԶՈՀ Խոսքը ՀՀ հուշարձանների պետական ցուցակում գտնվող Շիրակացի 201 հասցեի մասին է: Այն փրկելու միակ տարբերակը, որպես համայնքի սեփականություն աճուրդային կարգով վաճառելու և մշակույթի նախարարության հետ, որպես լիազոր մարմին այն վերականգնելու տարբերակն է: Շուրջ չորս ամիս է Բեյրութից և Մոսկվայից կան ներդրողներ, որոնք փորձում են մարզպետարանի ղեկավար կազմին բացատրել մեկ պարզ բան՝ վարձակալությամբ զբաղեցրած համայնքի սեփականություն հանդիսացող շենքը նախ և առաջ անհրաժեշտ է, ազատել հետո նոր միայն նախապայմաններ պարտադրել սեփականատիրոջը: Ներկայացնում եմ չորս ամիս անհիմն ձգձգված և ներդրումային ծրագիրը վիժեցման եզրին հասցրած պաշտոնյաների մտքի փայլատակումները: Դավիթ Գևորգյան. (ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ) __ Բա որ հետո ախտորոշիչ կենտրոնի փոխարեն խաղատուն բացե՞ն. __ Ուրիշ ներդրումներ ունեցե՞լ են այս մարդիկ, ի՞նչ են արել Հայաստանի համար. __ Ձեր ասած ընկերությունը ինչքա՞ն գումար ունի, որ ուզում է հենց էդ շենքը առնի. Կարեն Սարուխանյան (մարզպետ) __ Էդ հուշարձան ասածը շենքի ներսն է թե դուրսը. __ Պոլիկլինիկայի աշխատողներին էդ տեղից չեմ հանելու, իմ օրակարգում նման հարց դրված չէ. __ Քաղաքապետարանից էդ շենքը վերցնելու ենք, մենք դա կարող ենք. __ Դեմը ընտրություններ են, շենքը դատարկել չկա: Հովսեփյան Սոֆյա (մարզպետի տեղակալ) __ Էդ շենքը կդատարկվի միայն իմ դիակի վրայով. __ Ես կառավարություն կդիմեմ, փող կտան, շենքը մենք մեր ուժերով կվերանորոգենք. __ Էդ շենքը վերջում Գալուստ Սահակյանը կառնի, մենք տեղյակ ենք: Ներկայացնում եմ նաև ներքին գրագրությունից մի հատված Մտից Համայնք13331-18 Գյումրու քաղաքապետի գրությունը` «Զոլտեքս» ՍՊԸ փաստաթուղթ տնօրենի առաջարկի վերաբերյալ Ելից 01/4848-18 Գյումրի համայնքի ղեկավար Ս. Բալասանյանին Փաստաթուղթ Սոֆյա Հովսեփյան Տալ համաձայնություն 2018-07-25 12: 27 ՀՈՒՍՈՎ ԵՄ ՍԱ ՉԻ ԴԱՌՆԱ ՊԱՏՃԱՌ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՃԱՌՄԱՆ ? ? ? Այս մտքերից հետո մնում է միայն հիշել հանճարեղ Սիրանո Դե Բերժերակի հայտնի խոսքը` ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՍ ՔՈ ԴԵՄ ԱՆԶՈՐ ԵՄ: Մարդիկ չգիտեն թե ի՞նչ է հուշարձանը, թե իրենք իրավունք ունեն որպես մարզային կառույց վերահսկել, բայց ոչ իրենց կամքը պարտադրել տեղական ինքնակառավարման մարմնին: Տեղյակ չեն, թե ինչ բարդ և աշխատատար գործ է հուշարձանի վերականգնումը: Չգիտեն նույնիսկ, որ քրեորեն պատժելի է քիթը խոթել մասնավոր ներդրողի գրպանը: Հ.Գ. Գյումրին միստիկ քաղաք է. մեծ մոգի` Գյուրջիևի քաղաքն է և մենք` բնիկներս ուզենք թե չուզենք այդ բիոդաշտի մեջ ենք, եկվորները՝ ոչ. վկան նախկին վարչապետի գորշ վախճանը. այն զուտ քաղաքական չէր: Գյումրու պատմական միջուկի Ջիվանի 79 հասցեի հուշարձանների պետական ցուցակում գրանցված շինությունը, որը Կարեն Կարապետյանի սեփականությունն է այլևս, միակն էր, որը կառուցված էր Անիի կարծր վարդագույն տուֆով: Այն այսօր կենսագրություն չունեցող սև ու կարմիր տուֆերի անհեթեթ միաձուլմամբ ինչ որ նորակառույց է: Գյումրին մեկ հուշարձան էլ կորցրեց: Հույս կա՞, որ Գյումրու միջուկը այլևս չի դառնա տգիտության և անճաշակության զոհ… Հասմիկ Մելքոնյան Գյումրի |