Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

500.000 ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻ ԶՈՀ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
17:53, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
500.000 ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻ ԶՈՀ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     500.000 ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻ ԶՈՀ

Խոսքը ՀՀ հուշարձանների պետական ցուցակում գտնվող Շիրակացի 201 հասցեի մասին է: Այն փրկելու միակ տարբերակը, որպես համայնքի սեփականություն աճուրդային կարգով վաճառելու և մշակույթի նախարարության հետ, որպես լիազոր մարմին այն վերականգնելու տարբերակն է: Շուրջ չորս ամիս է Բեյրութից և Մոսկվայից կան ներդրողներ, որոնք փորձում են մարզպետարանի ղեկավար կազմին բացատրել մեկ պարզ բան՝ վարձակալությամբ զբաղեցրած համայնքի սեփականություն հանդիսացող շենքը նախ և առաջ անհրաժեշտ է, ազատել հետո նոր միայն նախապայմաններ պարտադրել սեփականատիրոջը:
     Ներդրողների հանդիպումները մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանին և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ պսակվել են հաջողությամբ: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել շենքի վերակագնման և ապա որպես ախտորոշիչ կենտրոն այն շահագործելու վերաբերյալ: Որպեսզի Գյումրի համայնքը, որպես շենքի սեփականատեր կարողանա կազմակերպել աճուրդ վաճառք, անհրաժեշտ է լուծել մեկ տեխնիկական խնդիր, որը ՇՄ մարզպետի, որպես «թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի հիմնադրի սուրբ պարտականությունն է: Նա ընդամենը պետք է կազմակերպեր պոլիկլինիկայի տեղափոխումը հարևանությամբ գտնվող Ճերմակ հիվանդանոցի մասնաշենք, առանց մտացածին առարկությունների, թե իբր այն պոլիկլինիկայի չափորոշիչներին չի համապատասխանում: Անտրամաբանական այս հայտարարությունը ի չիք է դարձնում այս պահին վեճի առարկա դարձած պոլիկլինիկայի խայտառակ վիճակը՝ նկուղը ողողված է կոյուղաջրերով, տանիքը մասամբ փլուզված է, փայտե հատակը պատված է բորբոսով, այս ամենին քաջատեղյակ են բոլոր պատասխանատուները և խոստովանում են, որ շենքի սանիտարահիգիենիկ պայմանները խիստ անբավարար են պոլիկլինիկայի գործունեության համար: Մասնավորապես Շիրակի մարզպետ Սարուխանյան Կարենը և տեղակալ Հովսեփյան Սոֆյան անտեղյակ և անհաղորդ լինելով կառույցի արժեհամակարգին, որդեգրել են կեղծ մարդահաճո երևալու մի քանի բուժաշխատողի դուր գալու սկզբունք, հայտարարելով, որ այդ շենքից բուժանձնակազմը դուրս չի գալու:

Ներկայացնում եմ չորս ամիս անհիմն ձգձգված և ներդրումային ծրագիրը վիժեցման եզրին հասցրած պաշտոնյաների մտքի փայլատակումները:

Դավիթ Գևորգյան. (ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ)

__ Բա որ հետո ախտորոշիչ կենտրոնի փոխարեն խաղատուն բացե՞ն.

__ Ուրիշ ներդրումներ ունեցե՞լ են այս մարդիկ, ի՞նչ են արել Հայաստանի համար.

__ Ձեր ասած ընկերությունը ինչքա՞ն գումար ունի, որ ուզում է հենց էդ շենքը առնի.

Կարեն Սարուխանյան (մարզպետ)

__ Էդ հուշարձան ասածը շենքի ներսն է թե դուրսը.

__ Պոլիկլինիկայի աշխատողներին էդ տեղից չեմ հանելու, իմ օրակարգում նման հարց դրված չէ.

__ Քաղաքապետարանից էդ շենքը վերցնելու ենք, մենք դա կարող ենք.

__ Դեմը ընտրություններ են, շենքը դատարկել չկա:

Հովսեփյան Սոֆյա (մարզպետի տեղակալ)

__ Էդ շենքը կդատարկվի միայն իմ դիակի վրայով.

__ Ես կառավարություն կդիմեմ, փող կտան, շենքը մենք մեր ուժերով կվերանորոգենք.

__ Էդ շենքը վերջում Գալուստ Սահակյանը կառնի, մենք տեղյակ ենք:

Ներկայացնում եմ նաև ներքին գրագրությունից մի հատված

Մտից Համայնք13331-18 Գյումրու քաղաքապետի գրությունը` «Զոլտեքս» ՍՊԸ փաստաթուղթ տնօրենի առաջարկի վերաբերյալ

Ելից 01/4848-18 Գյումրի համայնքի ղեկավար Ս. Բալասանյանին

Փաստաթուղթ

Սոֆյա Հովսեփյան

Տալ համաձայնություն 2018-07-25 12: 27

ՀՈՒՍՈՎ ԵՄ ՍԱ ՉԻ ԴԱՌՆԱ ՊԱՏՃԱՌ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՃԱՌՄԱՆ ? ? ?

Այս մտքերից հետո մնում է միայն հիշել հանճարեղ Սիրանո Դե Բերժերակի հայտնի խոսքը` ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՍ ՔՈ ԴԵՄ ԱՆԶՈՐ ԵՄ:

Մարդիկ չգիտեն թե ի՞նչ է հուշարձանը, թե իրենք իրավունք ունեն որպես մարզային կառույց վերահսկել, բայց ոչ իրենց կամքը պարտադրել տեղական ինքնակառավարման մարմնին: Տեղյակ չեն, թե ինչ բարդ և աշխատատար գործ է հուշարձանի վերականգնումը: Չգիտեն նույնիսկ, որ քրեորեն պատժելի է քիթը խոթել մասնավոր ներդրողի գրպանը:

Հ.Գ. Գյումրին միստիկ քաղաք է. մեծ մոգի` Գյուրջիևի քաղաքն է և մենք` բնիկներս ուզենք թե չուզենք այդ բիոդաշտի մեջ ենք, եկվորները՝ ոչ. վկան նախկին վարչապետի գորշ վախճանը. այն զուտ քաղաքական չէր: Գյումրու պատմական միջուկի Ջիվանի 79 հասցեի հուշարձանների պետական ցուցակում գրանցված շինությունը, որը Կարեն Կարապետյանի սեփականությունն է այլևս, միակն էր, որը կառուցված էր Անիի կարծր վարդագույն տուֆով: Այն այսօր կենսագրություն չունեցող սև ու կարմիր տուֆերի անհեթեթ միաձուլմամբ ինչ որ նորակառույց է: Գյումրին մեկ հուշարձան էլ կորցրեց: Հույս կա՞, որ Գյումրու միջուկը այլևս չի դառնա տգիտության և անճաշակության զոհ…


    
    
    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1915 | 0 | 0
Facebook