Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գուցե այժմ վերականգնվի քաղաքական ողջ ներկապնակը՝ ոչ արդիական դարձնելով սևերի և սպիտակների անպտուղ հակադրումը

21:16, կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ.
Գուցե այժմ վերականգնվի քաղաքական ողջ ներկապնակը՝ ոչ արդիական դարձնելով սևերի և սպիտակների անպտուղ հակադրումը
     Ռոբերտ Քոչարյանի սպասված քայլը
     Եթե ճիշտ են Bloomberg գործակալությանը Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցի հատվածների պնդումները, Քոչարյանի գրասենյակը «ոչ բարեխիղճ» ներկայացման մասին լուր տարածեց՝ խոստանալով այս հարցազրույցը շուտով շրջանառության մեջ դնել, ապա նախկին նախագահը վերջապես ճիշտ քայլ է անում՝ հայտարարելով, որ ա. չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բ. վարչապետ չի ուզում դառնալ...
     Նրա միջամտությունն այնքան ծայրահեղ բևեռային դարձրեց հայաստանյան քաղաքական դաշտը, որ Փաշինյանի գործունեության ցանկացած քննադատություն գնահատվում էր իբրև սև հակահեղափոխության ուրվական՝ քոչարյանականության դրսևորում: Շատերը գերադասում էին լռել, որպեսզի հանկարծ չնպաստեն Քոչարյանի առասպելական վերադարձին կամ հանրային գիտակցության մեջ չընկալվեն որպես նախկին վարչակարգի ռեստավրացիայի կողմնակից: Գուցե այժմ վերականգնվի քաղաքական ողջ ներկապնակը՝ ոչ արդիական դարձնելով սևերի և սպիտակների անպտուղ հակադրումը: Իսկ նախընտրական քարոզարշավն ընթանա հանուն գաղափարների ու դրանց իրականացման ուղիների և ոչ թե ընդդեմ հայտնի անձերի...
    
     Նարինե Դիլբարյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2835 | 0 | 0
Facebook