Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ժամանակը չի՞ ավելի մեծ լրջությամբ անդրադառնալ սովորական, ամենօրյա կյանքին վերաբերող խնդրիներին, որոնք կան բոլոր ոլորտներում

20:12, կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ.
Ժամանակը չի՞ ավելի մեծ լրջությամբ անդրադառնալ սովորական, ամենօրյա կյանքին վերաբերող խնդրիներին, որոնք կան բոլոր ոլորտներում
     Ֆրանկոֆոնիան ստացվեց, հայկական ֆուտբոլը չվերածնվեց: Արտահերթ ընտրությունների այս տարի անցկացման հարցը, համոզված եմ, լուծվեց, նոր Ընտրական օրենսգիրքը, եթե ընդունվի էլ, հեռու է լինելու իդեալականից: Երեւանի քվեարկությամբ հեղափոխական իշխանությունը ձեռք բերեց վստահության քվե, Արցախի շուրջ լարվածությունը որքան հնարավոր էր նվազեցվեց: Ազնավուրին պատվով ճանապարհեցինք, կարեւոր տոները լավ֊վատ տոնեցինք, երկրաշարժի 30-ամյակը, ամենայն հավանականությամբ, որպես առանձնահատուկ իրադարձություն չի դիտակրվում: Բոլոր հիմնական ուղղություններով պաշտոնական այցեր իրականացվել են, արտաքին աշխարհի հետ հարաբերությունները համեմատաբար կոնկրետացվել են, ԵՄ հետ խիստ կարեւոր համաձայնագրի իրականացման նպատակով աշխատանքերը վերջապես տեղից շարժվում են: Ում հաջողացրինք` պաշտոնից ազատեցինք, պատասխանատվության ենթարկեցինք, մնացածի հարցերի, ուզենք֊չուզենք, ձգվում են: Մի խոսքով, անմիջապես պահանջվող գործողությունները հնարավորությունների ու կարողությունների չափով կատարվել են: Այդ առումով ունենք այն, ինչ ունենք: Ժամանակը չի՞ ավելի մեծ լրջությամբ անդրադառնալ սովորական, ամենօրյա կյանքին վերաբերող խնդրիներին, որոնք կան բոլոր ոլորտներում:
    
     Բորիս Նավասարդյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2300 | 0 | 0
Facebook