Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

25-ամյա բարեգործական ու աստվածահաճո գործունեություն

09:31, կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ.
25-ամյա բարեգործական ու աստվածահաճո գործունեություն
     ԱՄՆ Միացյալ մեթոդիստական եկեղեցու Արևմտյան և Հյուսիսային Կարոլինայի թեմերի համատեղ, , ԱԳԱՊԵ, , -ն կրոնաբարեգործական կազմակերպությունը 1993 թվականից Հայ Առաքելական եկեղեցու հրավերով գործում է Հայաստանում և Արցախում՝ համագործակցելով Արցախի թեմի հետ: Կազմակերպության առաքելությունը Հայոց աշխարհում բարեգործական և բարեխնամ գործունեություն է. մարդասիրական օգնություն, բնական աղետների և պատերազմի հետևանք հանդիսացող սոցիալական ծանր վիճակի թեթևացում և այլ մարդասիրական աշխատանքներ: , , ԱԳԱՊԵ, , կազմակերպությունն իր գործունեությունը Քաշաթաղում սկսել է շրջանի կազմավորման սկզբից: Հոկտեմբերի 13-ին Բերձորում՝, , ԱԳԱՊԵ, , -ի տարածքում, կայացավ տոնական միջոցառում՝ նվիրված կազմակերպության 25-ամյա տարեդարձին: Մինչ հանդիսավոր մասի սկսելը՝ այստեղ ցուցադրվեցին, , ԱԳԱՊԵ, , -ի հովանավորությամբ գործող ձեռքի աշխատանքների խմբակի սաների գործերը: Ողջույնի խոսքով հանդես եկավ, , ԱԳԱՊԵ, , -ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Նարա Մելքոնյանը: Ողջունելով ներկաներին և հայտնելով շնորհակալություն հրավերն ընդունելու համար, շնորհավորելով կազմակերպության 25 ամյակի առթիվ՝ ասաց՝ շատերի սրտից է բխում այս տոնը:
     -, , ԱԳԱՊԵ՚-ն եղավ հենակետ Քաշաթաղի շրջանի կայացման գործում: Չկա որևէ կառույց ու ընտանիք շրջանում, որ զգացած չլինի այս կառույցի օժանդակությունը: Թվերը չեն կարող ավելին ասել, քան այս երեխաների ժպիտը, -հավելեց Ն. Մելքոնյանը:
     Քաշաթաղի հոգևոր հովիվ Հայր Աթանաս վարդապետը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը, օրհնեց ներկաներին և ասաց, որ ագապե նշանակում է սիրո ճաշ: Քրիստոնյա-հավատացյալները միասին էին ճաշում որպես եղբայրներ: Կարևորեց կազմակերպության դերը՝ որպես քրիստոնեական և բարոյական կառույց: Քաշաթաղի շրջանին աջակցելու համար շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ից ժամանած հյուրերին, ովքեր կազմակերպության ներկայացուցիչներ են, հոգևորականներ:
     -Մեր ժողովուրդը չի մոռանա բարեգործությունը, - ասաց Հայր Աթանասը, - անպատճառ հատուցելու է: Մենք քրիստոնյաներ ենք, և պետք է միասին լինենք, որ բարին ու խաղաղությունը տիրեն աշխարհին, մարդկության մեջ մեծանա սերը, չար գործեր չկատարվեն, քրիստոնեական ոգին տիրի աշխարհին:
     ԱՄՆ-ից եկած հյուրերից մեթոդիստական եկեղեցու եպիսկոպոսուհի Շառլին Քամերերը հանդես եկավ հատուկ խոսքով: , , Խաղաղություն և փառք բոլորիդ, , խոսքով ողջունեց ներկաներին:
     -Մեծ պատիվ է՝ լինել այստեղ և տեսնել մեր կազմակերպության իրականացրած աշխատանքների արդյունքը: Հեռավոր Հյուսիսային Կարոլինայից ենք այցելել Քաշաթաղի շրջան, -ասաց տիկին Քամերերը և Աստվածաշնչից ընթերցեց հատված Մաթեոսի սաղմոսներից՝ նվիրված օգնության կարիք ունեցողին աջակցելուն: -Այնուհետև շնորհակալություն հայտնեց, , ԱԳԱՊԵ, , -ի հայաստանյան մասնաճյուղի առաջին տնօրենին: Հավելեց նաև, որ արդեն 25 տարի է, ինչ քրիստոնյա 2 եկեղեցիներ գործում են համատեղ և իրականացնում բարեգործական ծրագրեր: Շնորհակալություն հայտնեց Նարա Մելքոնյանին, ով կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը ղեկավարում է 1997 թվականից և այս տարիների ընթացքում մեծ աշխատանք է իրականացրել: Որպես Աստծո սիրո նշան՝ Ն. Մելքոնյանին նվիրեց Հյուսիսային Կարոլինայի քրիստոնեական խորհրդանիշ, , Սուրբ ընտանիք, , արձանիկը: Ելույթներն ընդհատվեցին երաժշտական մասով: Ներկաների համար պարային կատարումով հանդես եկան Բերձորի արվեստի դպրոցի պարարվեստի խմբի սաները: Երգերի գեղեցիկ կատարումով ներկաներին ոգևորեց աշակերտուհի Լիլիթ Ավագյանը, ով նաև վարում էր հանդեսը: , , ԱԳԱՊԵ, , -ի տնօրենների խորհրդի նախագահ Ալլան Վան Միթերը և արտաքին կապերի տնօրեն Ջեյ Վուայքն իրենց հատուկ ելույթներում ներկայացրեցին կազմակերպության իրականացրած աշխատանքները Քաշաթաղի շրջանում: Հատկապես կարևորեցին, , Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն, , ՊՈԱԿ-ի բացումը 1995 թվականին, շրջանային բուժմիավորման հիմնադրումը մեկ տարի հետո: Այս կառույցներն այժմ էլ գործում են և ստանում կազմակերպության աջակցությունը: 1997 թվականին Բերձորում կառուցվեց կազմակերպության գրասենյակը: Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու կառուցման աշխատանքներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև, , ԱԳԱՊԵ, , -ն: Կազմակերպությունն իրագործել է նաև բազում այլ ծրագրեր՝ բնակարանաշինություն, անասունների հատկացում և այլ օժանդակություն բազմազավակ և կարիքավոր ընտանիքներին: 1998 թվականին Հայ Առաքելական եկեղեցուն կից, , ԱԳԱՊԵ, , -ի ֆինանսավորմամբ և հովանավորությամբ կառուցվել է քրիստոնեական դաստիարակության մանկական կենտրոնը, որի նպատակն է երեխաներին ընդգրկել արվեստի, սպորտի և այլ խմբակներում: 2015 թվականից կազմակերպությունը Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների առթիվ շրջանի բոլոր երեխաներին հատկացնում է նվերներ, կազմակերպում տոնական միջոցառումներ Բերձորում և այլ համայնքներում: Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, շնորհավորելով կազմակերպության՝ ՀՀ-ում և Արցախում հաստավելու 25 ամյակի առթիվ, հայտնելով շնորհակալություն, կարևորեց նրա դերը շրջանի կայացման գործում և տնօրեն Ն. Մելքոնյանին շրջանի ողջ բնակչության անունից հանձնեց շնորհակալագիր, որում ներկայացված են սոցիալական, քաղաքաշինական, բնապահպանական, կրթական և այլ բնագավառներ, որոնցում շրջանին օժանդակել է, , ԱԳԱՊԵ, , -ն: Կազմակերպության աշխատանքները գնահատեցին և երախտագիտություն հայտնեցին բնակիչներ, ովքեր բնակարան կամ մեծ աջակցություն են ստացել: ԱՀ գյուղատնտեսության նախարարության, , Քաշաթաղի շրջանի անասնաբուժական կայան, , ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Էլբակյանը նույնպես կարևորեց կազմակերպության դերը շրջանի գյուղատնտեսական բնագավառի զարգացման գործում և իր ղեկավարած կառույցի անունից Ն. Մելքոնյանին հանձնեց շնորհակալագիր: Հանդիսավոր մասն ավարտվեց ձեռքի աշխատանքի խմբակի սաների՝ իրենց կարած հագուստի ցուցադրությամբ: Տոնական միջոցառումն ավարտվեց Փակման աղոթքով: Անգլերենով Տերունական աղոթք հնչեցրին ԱԳԱՊԵ կենտրոնի երեխաները: Միջոցառմանը ներկա էին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի օգնական, , , Հայրենասեր, , ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանը, Բերձորի նախկին և ներկա քաղաքապետերը, Բերձորում գործող տարբեր կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, հյուրեր Ստեփանակերտից, Երևանից, շրջանի բնակիչներ տարբեր համայնքներից, ինչպես նաև հյուրեր ԱՄՆ-ից: Ն. Մելքոնյանին շնորհավորական ուղերձ էր հղել, , Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի շրջանի բազմազավակ ընտանիքներին, , հիմնադրամի տնօրեն Գուրգեն Մելիքյանը:
    
    
     ՄԵՐԱՆ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի պաշտոնաթերթ
     Զոհրաբ Ըռքոյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4404 | 0 | 0
Facebook