Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թեստ. ընտրածդ արևը կբացահայտի անհատիդ քողարկված բնութագրերը

09:15, շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ.
Թեստ. ընտրածդ արևը կբացահայտի անհատիդ քողարկված բնութագրերը

Մեզ դուր եկող ձևերն ու կերպարանքները կարող են շատ բան ասել մեր բնավորության որոշ գծերի մասին:

Մարդկության պատմության ամբողջ ընթացքում արևը մեծ տեղ է զբաղեցրել բոլոր ժողովուրդների մշակույթներում ու կրոնական հավատալիքներում: Ընտրելով այս արեգակներից քեզ համար առավել դուրեկանը` դու որոշակիորեն կբացահայտես ինքդ քեզ:


     1.Քո անհատական առանձնահատկությունը լավագույնը լինելու մղումն է: Դու դժվարությամբ ես հրաժարվում քո դիտավորությունից ու շարունակ փորձում ես պաշտպանել քո դիրքորոշումը կամ կարծիքը: Դու միշտ բաժակը «կիսով չափ լի» ես տեսնում:

Քո կյանքն իմաստավորվում է ոչ միայն նրանով, որ դիմադրում ես բոլորին, այլև նրանով, որ ցանկացած իրավիճակում աջակցում ես ընկերոջդ ու բարեկամիդ: Դու շփվող անձնավորություն ես, բայց երբեմն վիրավորվածությունդ ի ցույց չես դնում, որովհետև ոչ մեկին չես ուզում վիրավորել: Այս հատկության շնորհիվ դու կարողանում ես հանգամանորեն վերլուծել շրջապատիդ մարդկանց ու ընտրել ընդամենը մի քանիսին` որպես շատ մոտ ընկեր:


     2.Քեզ համար իրականում երկու կարևոր բան կա` անձնական տարածքդ, մեկ էլ գործընկերներիդ ու մտերիմներիդ հարգանքը քո նկատմամբ: Դու ավելի շատ չշփվող ես, քան շփվող: Մարդկանց մեծ մասի համեմատ` դու ներփակ, ինքնամփոփ անձնավորություն ես:

Դու արժեվորում ես այն ամենը, ինչը պարզ է: Դու արժեվորոմ ես ազնվությունը, քաղաքավարությունը: Բայց դու պետք է ուշադրության առնես այն մարդկանց, որոնք շահադիտական նպատակով են քեզ որևէ ծառայություն մատուցում: Միշտ ականջալուր եղիր քո վեցերորդ զգայարանին, որովհետև այն կարող է քեզ հեռու պահել այդպիսի իրավիճակներից:


     3.Դու խելացի ես, շատ հետաքրքրասեր: Դու շատ համարձակ ես, չես վախենում արկածախնդրությունից ու չես զգուշանում նոր ծանոթություններից: Դու շատ ազնիվ ես ու բաց, արտահայտվելիս ուղղամիտ ես ու ձգտում ես դատողություններդ հստակ արտահայտել:

Բնությունը քեզ առաջնորդելու հատկությամբ է օժտել, և դու սիրում ես ուրիշներին քո հետևից տանել: Քեզ հետևողները վստահում են քո ողջամտությանը և շատ են արժեվորում քո կարծիքը:


     4. Քո տեսակի հիմնական արժանիքը անսպառ եռանդն ու անսահման հետաքրքրասիրությունն է: Քո գլխում միաժամանակ հազարավոր գաղափարներ են ծնվում: Դու շարունակ ձգտում ես դիմագրավել նորանոր մարտահրավերների, և դա քեզ շատ է դուր գալիս:

Դու սիրում ես կյանքը և ջանում ես կյանքից առավելագույնը ստանալ: Եվ դա է պատճառը, որ դու հաջողության ես հասնում: Բայց զգուշացիր ամեն ինչին «ձեռք գցելուց», որպեսզի ուժդ չվատնես ու հասնես քո նպատակին:


     5.Դու ուրիշներին օգնելու, ուրիշների առջև ծառացած խնդիրները հաղթահարելու բացառիկ կարողություն ու կամք ունես: Դու սիրում ես օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր դրա կարիքն առավել շատ ունեն: Եվ քո օգնությանն արժանացածները քեզ կատարյալ հերոս են անվանում, այնպիսի հերոս, որը կարող է աշխարհը փրկել:

Դու արևի շող ու ներշնչանքի աղբյուր ես ուրիշների համար:

Դու խելացի անձնավորություն ես, բայց լավ կլինի, որ մտքերիդ այլոց հաղորդակից չդարձնես:


     6.Այս արևն ընտրածները հիմնականում երջանիկ մարդիկ են: Նրանք բազմազանություն են սիրում և ձգտում են օգուտ քաղել կյանքի ընձեռած ամեն մի փոքր հնարավորությունից: Կյանքի ամբողջ ընթացքում հանդիպած խոչընդոտները նրանց համար ընդամենը լավ առիթ են ու լավ հնարավորություն մի նոր բան սովորելու ու հասկանալու համար:

Քննադատությունները քեզ խուճապի չեն մատնում, և դու այլոց նկատմամբ միշտ սրտաբաց ես մնում: Մարդիկ վստահում են առաջնորդողի քո մեծ կարողությանը:
    
    

7.Դու նոր մարտահրավերներից նույնիսկ ոգեշնչվում ես և դրանք հաղթահարելու համար պատրաստ ես մինչև վերջ գնալ: Բայց այդ մարտահրավերների մեծ մասն հաղթահարելն անհնարին է: Եթե դու ուզում ես, որ քո մեծ երազանքներն իրականանան, պետք է որոշես, թե դրանցից որն է ամենագլխավորը:

Շրջապատդ քեզ համարում է մարդկանց վրա դրական ներգործություն ունեցող անդադար մարդ, որը երբեք չի համակերպվում պարտության հետ:


     8.Քո համբերատարությունը նախանձելի է: Դու ամենևին քինախնդիր չես, ու քեզ նեղացնելն այնքան էլ հեշտ չէ: Դու անհավատալիորեն հասուն ես և կարողանում ես լավ կշռադատել ու խուսափել սխալներից: Նույնիսկ եթե սերն ու այլ զգացմունքներ կարևոր լինեն քեզ համար, միևնույն է, դու դրանք մի կողմ կդնես և կառաջնորդվես առողջ տրամաբանությամբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6015 | 0 | 0
Facebook