Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.

Հոդվածներ

Տարօրինակ, օտար մի աշուն...

08:54, հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ.
Տարօրինակ, օտար մի աշուն...

Մի՛ փորձեք սիրտս բացել ու կարդալ

(Դա նույնիսկ ինձ չի հաջողվում)

Ավելի հե՜շտ է իմ էջը բանալ-

Փորձել հասկանալ

Ինչ չի երևում:


    

Սրտումս հիմա մի աշո՜ւն է մեղմ,

Մերկացած ծառերի սոսափյուն,

Նստել եմ աշնան հետ դե՛մ առա դեմ՝

Սրտումս Գարուն…


    

Թե սերը մի օր ձեզ իմ սի՜րտ բերի

Կլսեք մի չքնա՜ղ մեղեդի,

Ա՜յն մասին թե ի՞նչպես է դրսում մեներգում

Քամուն մերձեցող բալենին:


    

Փորձում եմ իմ լեզվով աշնան հետ խոսել

Համոզել, որ սա՜ռն է ու տհաճ,

- Ա՜յ գիժ, աշունը քեզ ի՞նչ է արել,

Ժամանակից շուտ մի՛ ընկիր առաջ…


    

Աշո՜ւնն է բուրում հուզմունքով գարնան

Տարօրինակ, օտար մի աշուն,

… Մի՛ փորձեք սիրտս բացել ու կարդալ

Ես ինքս սրտիցս գլուխ չե՛մ հանում:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3936 | 0 | 0
Facebook