Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Ալավերդու պղնձաձուլական գործարանը չի փակվելու

19:54, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
Ալավերդու պղնձաձուլական գործարանը չի փակվելու
     Ալավերդցի կեղծ բնապահպաններ էս էիք ուզու՞մ։ Ինձ ինչ հիշում եմ ծուխ եմ շնչել, որ այսօր հայրս, եղբայրս, հարևանս ու հարազատս անգործ մնա՞ն։ Ես էլ եմ միշտ դեմ եղել գործարանի ծխին (հիմա էլ դեմ եմ), բայց այդ գործարանը եթե չաշխատի հարյուրավոր ընտանիքներ են սոված մնալու, խանութներ են փակվելու, ախր Ձորում էլ մարդ չի մնալու...
     2 լայքի հետևից ընկած առավոտից երեկո գործարանի ծուխը նկարողներ և այդ նկարներն ու վիդեոները տարածողներ, գոնե հիմա հասկացաք ի՞նչ էիք անում։ Հասկացե'լ եք, երեկ ծխի նկար տարածողը այսօր ճանապարհ փակելու կոչ է անում ՝ ԱՊՈՒՈՒՈՒՇ....
     Գործարանի փակման մեջ ներկա իշխանություններին մեղադրողներ գոնե գետինը մտեք, մեղավորը դուք եք ու ձեր չեղած ուղեղը...
     Գործարանը պետք է հարմարեցվի 21_րդ դարի պահանջներին և շարունակի գործել։
     Երբ ձուլման վառարանի առաջ թույն շնչող բանվորը 60000_80000 դրամ աշխատավարձով մի կերպ տուն էր պահում, իսկ որոշ բաժնի պետեր իրենց գրասենյակի պատուհանից նայելու համար 450000_500000 դրամ աշխատավարձ էին ստանում, մարդիկ լռում էին, որովհետև այլ աշխատանք գտնելը անհնար է, հիմա բանվոր ու բաժնի պետ փողոց են դուրս եկել, բոլորը հավասար են և մի բան են ուզում՝ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՉԻ ՓԱԿՎԵԼՈՒ...
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
1573 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ