Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

700 աշխատակից կդառնա գործազուրկ. Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները բողոքի ցույց են անում

19:03, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
700 աշխատակից կդառնա գործազուրկ. Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները բողոքի ցույց են անում

700 աշխատակից կդառնա գործազուրկ. Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները բողոքի ցույց են անում

Երեկվանից լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում Ալավերդու պղնձաձուլական գործարանը կդադարեցնի իր գործունեությունը, որի արդյունքում մոտ 700 աշխատակից կդառնա գործազուրկ: Այս հանգամանքն առաջացրել է գործարանի աշխատակիցների դժգոհությունը: Այսօր կեսօրից գործարանի աշխատակիցները փակել էին Մ-6 միջպետական ճանապարհն ու «Հարավկովկասյան երկաթուղու» երկաթգիծը: Նրանք պահանջում են, որպեսզի գործարանը շարունակի աշխատել:

Ալավերդու «Համայնքային աջակցման ու համախմբման» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ ոք հստակ չգիտի, թե որն է գործարանի փակման պատճառը: Նա նշեց, որ շրջանառվում է մի քանի վարկած. «Դրանցից մեկն այն է, որ շրջակա միջավայրի պահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը վերջերս ստուգումներ է իրականացրել եւ ավելի քան 380 մլն դրամով տուգանել է գործարանին շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար: Երկրորդ տարբերակն այն է, որ քանի որ գործարանը գրավադրված է ՎՏԲ բանկում, հնարավոր է, բանկն այն գրավի դիմաց վերցնում է, ինչպես դա եղավ «Թեղուտի» հետ: Կա նաեւ այն տեսակետը, որ գործարանն ունի որոշակի խնդիրներ, կապված արտադրանքի եւ արտանետումների ծավալի հետ: Գործարանի ներկայացուցիչները հանրային լսումների ժամանակ նշել էին, որ չեն կարող հստակ նորմաները պահպանել՝ կապված տեխնոլոգիաների հնության եւ իրենց արտադրական ծավալի հետ: Եվ իրենք ուզում էին, որպեսզի կառավարությունը բարձրացնի թույլատրելի արտանետումների սանդղակը: Հնարավոր է, որ նաեւ այս քայլով գործարանն ուզում է, որ կառավարությունն ուշադրություն դարձնի իր խնդիրներին, եւ որոշակիորեն իր պայմաններն առաջ քաշի»:

Ցուցարարները նախատեսել էին ճանապարհը փակ պահել մինչեւ 17: 00-ն, սակայն նրանց է հանդիպել Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, որից հետո աշխատակիցները բացել են ճանապարհը: Օլեգ Դուլգարյանը տեղեկացրեց, որ ցույցի մասնակիցները վճռական են տրամադրված, եւ իրենց բGlobal News Armeniaողոքն այսքանով չի ավարտելու: Նրա խոսքով՝ շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ հստակ չիմանան գործարանի փակման պատճառը. «Այն որ բնապահպանական խնդիրներ կան, եւ այն, որ Ալավերդիում բնապահպանական աղետ է, դա ոչ ոքի համար գաղտնիք չէ: Բայց նաեւ հստակ էր այն, որ Ալավերդիում չկար հանրության որեւէ մաս, որը պահանջում էր գործարանը փակել: Նրանք պահանջում էին, որպեսզի գործարանը միջոցառումներ իրականացնի, որոնք կնվազեցնեն արտանետումները: Այս պահին ստեղծվել է մի իրավիճակ, որ մարդիկ պայքարում են, բայց չգիտեն, թե ում դեմ՝ կառավարության, գործարանի, մարդկանց՝ որոնք բնապահպան են, թե ո՞ւմ դեմ»:
    
     Global News Armenia

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2988 | 0 | 0
Facebook