Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

ՍՈՒՇԻ ԲԱՌԱՐԱՆ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

news
Հեղինակ`
news
13:20, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
ՍՈՒՇԻ ԲԱՌԱՐԱՆ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ


    
    
    
    
    
    
    
    
    
     Համոզված ենք, որ սուշի ռեստորանում մենյուն թերթելիս Ձեզ մոտ ցանկություն է առաջացել մի սուշի բառարան ունենալ, որպեսզի ճիշտ ընտրություն կատարեք։ Չէ որ սուշի մենյուները կարծես ճապոներենով գրված լինեն։

Ձեզ ենք ներկայացնում մի յուրօրինակ սուշի-բառարան, որտեղ կգտնեք տարբեր սուշի տերմինների բացատրություններ։

Սուշի և Սաշիմի․տարբերությունը

Չնայած այն հանգամանքին, որ այսօր սուշի ասելիս մարդիկ հասկանում են սուշիի բոլոր տեսակները, ի սկզբանե սուշի տերմինը նշանակում էր կպչուն բրինձ։

Անտեղյակ մարդիկ սուշիի հետ են ասոցացնում այն ամենը, ինչը կապ ունի հում ձկան հետ, բայց աշխարհում գոյություն ունեն նաև բազմաթիվ սուշիի տեսակներ նախատեսված բուսակերների համար։ Չնայած սուշիի մեջ ձուկը հիմնականում հում վիճակում է մատուցվում, այնուամենայնիվ ութոտնուկները և այլ ծովամթերքներ երբեմն եփվում են կամ տապակվում։

Ծովամթերքների կտորները՝ հիմնականում հում կտորները, որոնք բարակ կտրատված են ու մատուցվում են առանց բրնձի, կոչվում են սաշիմի։


    

Սուշիի տերմինները

Մակի – Մակի բառը իրականում ճապոներենում նշանակում է ռոլ։ Մակի սուշի են համարվում այն բոլոր սուշիի տեսակները, որոնք ստեղծվում են մակիսույի ու բամբուկի տերևների օգնությամբ։

Նիգիրի – քացախեցված բրնձի վրա մի կտոր ձկան միաձուլում։ Երբեմն մատուցվում է ութոտնուկի կամ օձաձկան հետ։ Նորին երբեմն նույնպես օգտագործվում է՝ նիգիրիի տեսքը պահպանելու համար։

Խոսոմակի – լցոնած փոքրիկ մակի ռոլեր են, որոնք ավելի քիչ բաղադրիչներ են պարունակում և փաթաթված են նորի ջրային ջրիմուռներով միայն։

Ֆուտոմակի – ամենախոշոր մակի ռոլերն են, որոնք պարունակում են շատ բաղադրիչներ։

Տեմակի – Կոնանման ռոլեր են, մոտ ձ դյույմ երկարությամբ։ Դրանք պատրաստված են Նորի ջրիմուռներից ու լցոնված են բրնձով ու ձկով։


    

Ուրամակի – Ոչ այնքան ավանդական ճապոնական ռոլեր են՝ նորի ջրիմուռներիով և բրնձով փաթաթված, մեջտեղում տարբեր բաղադրիչներ լցոնած։

Նորի – չորացրած, մուգ կանաչ ջրիմուռներ, որոնք օգտագործվում են սուշին փաթաթելու համար։

Տորո – թունա ձկան ամենահաստ շերտն է, և այն որպես կանոն ամենաթանկ ու ամենապահանջված բաղադիրչն է։

Սակե – Սաղմոն։

Ունագի - քաղցրահամ օձաձուկ։ Ունագին սովորաբար տապակում են քաղցր սոուսով, այն են ուտում հում վիճակում։

Տակո – ութոտնուկ

Իկա – կաղամար

Էբի – ծովախեցգետին

Կանի – խեցգետին

Մագուրո – թունա ձուկ

Խոտատե – խեցի

Տամագո – քաղցր ձու․ տամագոյակին օգտագործվում է քաղցր քառակուսի ձվածեղ պատրաստելու համար։


    

Հիմա, երբ Դուք արդեն բավականին տեղեկացված եք սուշի մենյուից, կարող եք վստահ փորձել ցանկացած սուշիի տեսակ Ակօ սուշի ճապոնական ռեստորանում – լավագույն ճապոնական ռեստորանը Հայաստանում։

Բարի ախորժակ։

Աղբյուրը` Ako Sushi
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
842 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ