Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Դրախտիկում բացվել է մոբիլ մանկապարտեզ

19:01, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
Դրախտիկում բացվել է մոբիլ մանկապարտեզ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում այսօր բացվել է մոբիլ մանկապարտեզ, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ Դրախտիկ համայնքում կարևոր իրադարձություն է տեղի ունենում, քանի որ նախակրթարանները հանդիսանում են կրթական համակարգի կարևորագույն օղակներից մեկը: «Փորձը ցույց է տալիս, որ երբ երեխաները նախակրթարան են հաճախում, ապա դպրոց հաճախելիս արդյունքն ավելի լավ է լինում: Նախակրթարանների և մանկապարտեզների ծրագրերին մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում, քանի որ այն մի շարք խնդիրներ է լուծում համայնքների և ծնողների կյանքում, որի արդյունքում ծնողներն ավելի երկար ժամանակ են տրամադրում իրենց մասնագիտական խնդիրներին», -նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ԵՄ գործընկերների հետ քննարկվում է նախակրթարանների ու մանկապարտեզների ուղղությամբ համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորությունը: «Ներկայումս քննարկում ենք նախակրթարանների և մանկապարտեզների տարբեր մոդելներ, այս տարբերակը ևս հետաքրքիր է: Մանկապարտեզների տարբեր մոդելների դեպքում համայնքը կարող է ընտրել այն մոդելը, որ հարմար է այդ համայնքին՝ ֆինանսական միջոցների, երեխաների թվի և այլ առումներով: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, հատկապես Հայաստանի փոքրիկ, հպարտ քաղաքացիներին, որոնց կրթությանը մենք մեծ ուշադրություն ենք դարձնում: Նախակրթարանների, մանկապարտեզների բացումը մեր քաղաքականության, Կրթության և գիտության նախարարության նոր թիմի գլխավոր սկզբունքներից մեկն է, այն է՝ կրթությունը հասանելի դարձնել շատերին, այլ ոչ թե քչերին, քանի որ նախկինում երբեմն այս սկզբունքը խախտվել է», -նշել է Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ մոբիլ մանկապարտեզների համակարգը նախատեսված է գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության խնդրի լուծման համար և ենթադրում է մասնագետների շարժական թիմերով, կրթության պետական չափորոշիչների հիման վրա խառը խմբերով նախադպրոցական կրթության ապահովում 3-5 տարեկան երեխաների համար: Մոբիլ մանկապարտեզները դասական «կրթություն-խնամք» մոդելի փոխարեն առաջարկում է «կրթություն» մոդելը և ունի դպրոցում գյուղաբնակ երեխաների համար մանկապարտեզ հաճախած երեխաների հետ հավասար մեկնարկային պայմաններ ստեղծելու նպատակ։ Նախադպրոցական կրթության ծառայությունը երեխաներին մատուցվում է ըստ վերջիններիս բնակավայրի։

Գոյություն ունի մոբիլ մասնագետների կողմից ծառայությունների մատուցման 2 տարբերակ՝ բազմամասնագիտական թիմով և մեկ մանկավարժի/ դաստիարակի կողմից:
    
     ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
859 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ