Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քսուքներ դեմքի մաշկի թարմացման ու առողջացման համար, որոնք դուք ինքներդ կարող եք պատրաստել

14:45, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
Քսուքներ դեմքի մաշկի թարմացման ու առողջացման համար, որոնք դուք ինքներդ կարող եք պատրաստել

Քացախը որպես մաշկի կորովը (տոնուս) բարձրացնող հեղուկ գործածվել է շատ վաղուց: Հոմերոսի «Իլիական» պոեմում ասվում է, թե քացախ պարունակող քսուքների շնորհիվ Զևսի ու Լեդայի դուստրը՝ Հեղինեն, գեղեցկությամբ զիջել է միայն Աֆրոդիտեին: Այսօր էլ քացախը մաշկի թարմացման շատ արդյունավետ միջոց է համարվում:


     Ձեր դեմքը լվանալուց հետո ճաշի մեկ գդալ խնձորագինու քացախը խառնեք երկու բաժակ ջրին, և ստացված լուծույթով ցողեք ձեր դեմքը:

Կարող եք նաև 1/4 բաժակ խնձորագինու քացախը խառնել նույն քանակության ջրի հետ ու նրբորեն քսել դեմքին: Քսելուց հետո թողեք, որ հեղուկն ինքնաբերաբար չորանա:


     Կաթով պատրաստվող քսուք


     1/4 բաժակ կաթի փոշուն խառնեք այնքան ջուր, որպեսզի ստացվի բավականին թանձր խյուս, ապա այն խնամքով քսեք ձեր դեմքին ու թողեք, որ ամբողջովին չորանա: Չորանալուց հետո գոլ ջրով լվացվեք: Կզգաք, որ ձեր դեմքը երիտասարդական թարմություն է վերստանում:


     Վարսակով պատրաստվող քսուք

Եթե դուք ուզում եք արագ վերականգնել ձեր դեմքի թարմությունն ու առավել գեղեցիկ լինել, գործածեք վարսակի քսուք:

1/2 բաժակ տաք, բայց ոչ եռացող ջրին խառնեք 1/3 բաժակ վարսակահատիկ, ճզմեք, ապա այդ խյուսին խառնեք ճաշի երկու գդալ մածուն, ճաշի երկու գդալ մեղր և մեկ հավկիթի սպիտակուց: Խյուսը բարակ շերտով քսեք ձեր դեմքին ու թողեք 10 – 15 րոպե մնա, որից հետո գոլ ջրով լվացվեք:


     Դեմքի մաշկը մաքրելու և ծակոտիները վերացնելու համար սուրճի մեկ գդալ մածունը 1/4 նարնջի հյութը, նույնքան նարնջի խյուսը և սուրճի մեկ գդալ հալվեի հյութը միախառնեք, քսեք ձեր դեմքին, թողեք հինգ րոպե մնա, ապա լվացվեք:


     Եթե ձեր մաշկը չոր է, ապա ձվի դեղնուցը հարեք և քսեք, իսկ եթե մաշկը ճարպոտ է, հավկիթի սպիտակուցին մի քիչ կիտրոնի հյութ կամ մեղր խառնեք ու քսեք: Նորմալ մաշկի դեպքում գործածեք ամբող հավկիթը. հարված հավկիթը քսեք մաշկին, թողեք 30 րոպե մնա, ապա լվացվեք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6051 | 0 | 0
Facebook