Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԽ նախագահի ընտրության քարոզարշավ

12:23, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
ԱԽ նախագահի ընտրության քարոզարշավ

Կապանի N13 հիմնական դպրոցը մեկնարկեց և ավարտեց ԱԽ նախագահի ընտրության քարոզարշավն ու ընտրությունը: Վերջինիս ընտրության համար առաջադրված թեկնածուները երկուսն էին /Լիլիթ Մկրտչյան, Անետ Թունյան/, ովքեր ներկայացել էին նախընտրական ծրագրերով, պաստառներով և բուկլետներով: Ըստ աշակերտական խորհրդի կանոնադրության, քարոզարշավը ավարտվեց հոկտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 4-ին կայացավ ընտրությունը: Ձայների մեծամասնությամբ ԱԽ-ի նախագահ ընտրվեց VIII ա դասարանի աշակերտուհի Լիլիթ Մկրտչյանը: Շնորհավորում ենք Լիլիթ Մկրտչյանին և մաղթում բեղուն աշխատանք և անսահման կորով:
     Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3548 | 0 | 0
Facebook