Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

ՈՒ՞Մ ԱԽՊԵՐՆԱ ՆԻԿՈԼԸ

12:18, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
ՈՒ՞Մ ԱԽՊԵՐՆԱ ՆԻԿՈԼԸ
    
Ամեն դեպքում ժողովրդի ախպերը չի:
     Նիկոլին իրանց ախպերնա համարում հայկական օլիգարխիան, որը առանց որևէ ամոթի բաց հայտարարումա, որ մշտապես իրա՝ Նիկոլի կողքինա գտնվելու: Էս դեպքում Նիկոլը ժողովրդի մարդը չի՛ կարա ըլնի, քանի որ հայկական օլիգարխիան մինչ օրս թքածա ունեցել ժողովրդի վրա ու այլ սպասելիքներ չէր էլ կարա ըլներ օլիգարխիայից: Նիկոլի նման տեսակ ախպերությունը հայկական օլիգարխատի ներկայացուցիչների հետ ապացուցումա, որ ինքը ընդամենը նախորդների բնական, օրինաչափ շարունակություննա: Այսինքն, խոսել որևէ մի տեղի ունեցած ՝՝հեղափոխության՝՝ մասին, մեծագույն տգիտություննա: Հայկական օլիգարխիան մինչ օրս, էն էլ հազվադեպ հաճախականությամբ՝ տոն օրերին, ՝՝ձրի՝՝ մատաղ, կանֆետ ու շաքարաքլորա բաժանել ժողովրդին՝ փաստելով մի ուրիշ ճշմարտություն, որ մենք՝ հայերս, պետություն՝ որպես էդպիսին, չունե՛նք: Մատաղն ու կանֆետն էլ որ տրվելա, իրականում տրվելա նույն ժողովրդի հաշվին՝ որպես կանոնավոր հարկերից սիստեմատիկ խուսափելու արդյունք: Այսպիսով, ով բնույթով բոմժա թող բավարարվի իրա հաշվին օլիգարխատից որպես շնափայ քցված կանֆետով, շաքարաքլորով ու՝ Նիկոլով:
     Այսպիսով, Սերժը արեց նաև անհնարինը՝ Նիկոլով սիրել տվեց նաև իրանց բռնաբարող օլիգարխատին, բանկիրներին ու ամեն տեսակ թափթփուկ ավազակի: որ էդքան Նիկոլ եք սիրում ու միաժամանակ վզներիդ ու մեջքներիդ վարկային ստրկացուցիչ պարտք ունեք ու կլոր տարին արդեն շուրջ 27 տարիյա կզած ման եք գալի... Թե էդքան ՝՝դուխով՝՝ են, թող, մտնեն բանկերը փշրեն իրանց պարտամուրհակները վառեն, ազատվեն իսկական լծից ու ստրկությունից, այլապես Սերժ փոխելով չդառան լավ տղա կամ որ ավելի կարևորա՝ ազատ ՄԱՐԴ: Այլապես ստրուկ էին Սերժի ժամանակ՝ Սերժ ատելով, ստրուկ են նաև հիմա Նիկոլ սիրելով: Էս չի՞ իրանց ասած չմո ՝՝ռևոլյուցիան՝՝:
    
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     09.10.2018
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1106 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ