Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հոդվածներ

Ղարաբաղը հայկական հող է, էլ ի՞նչ վիճելի հարց կարող է լինել. Սիրիայի հոգևոր առաջնորդ

17:17, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
Ղարաբաղը հայկական հող է, էլ ի՞նչ վիճելի հարց կարող է լինել. Սիրիայի հոգևոր առաջնորդ

Սիրիայի հոգևոր առաջնոր, շեյխ Ահմադ Բադր Ադ-Դին Հասսունը Սիրիայի և աշխարհի մյուս թեժ կետերին վերաբերող թեմայի շուրջ ռուսական ԶԼՄ-երին տված հարցազրույցում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին: Նա նշել է, որ շրջաններ կան, որտեղ վաղուց պետք է լուծված լիներ տարածքային պատկանելիության հարցը, և այդպիսի օրինակներից մեկը Ղարաբաղն է:

«Չեմ հասկանում, թե ինչն է այստեղ վիճելի: Անձամբ ես աջակցում եմ Ղարաբաղին և այդ ժողովրդի անկախության ու ազատության ձգտումներին: Ու նորից ուզում եմ շեշտել, որ ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառը կրոնական չէ: Պատճառը ժողովրդի կամարտահայտությունն է, և սրա հետ չի կարելի հաշվի չնստել», - նշել է Սիրիայի հոգևոր առաջնորդը:

Սիրիայի հոգևոր առաջնորդն առաջին անգամ իր տեսակետը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտնել էր 2011 թվականին՝ Սիրիայի կրոնական փոքրամասնությունների հետ հանդիպման ժամանակ:
    
     https://www.shantnews.am/

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
5001 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ