Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Պողոսի գրությունների ու չորս ավետարանների միջև բազմաթիվ արտառոց հակասություններ կան

13:27, կիրակի, 07 հոկտեմբերի, 2018 թ.
Պողոսի գրությունների ու չորս ավետարանների միջև բազմաթիվ արտառոց հակասություններ կան

Պողոսը կամ եսենական աղանդի ավետարանիչները (Պողոս առաքյալի գոյությունը կասկածելի է, հաստատ է միայն այն, որ Պողոսի «հեղինակած» բոլոր նամակները կամ թղթերը նույն հեղինակի ստեղծագործություններ չեն: Օրինակ՝ Տիմոթեոսին, Տիտոսին, հրեաներին գրած նամակները Պողոսինը չեն: Պողոսի թղթերից շատերին, հավանաբար մ.թ. 150 թվականին, էական հավելումներ են կատարվել, և հենց այդ հավելումներում է իրական Հիսուսի մասին հիշատակումներն առավել հստակ):

Պողոսը, հավանաբար, Դամասկոսում դարձի է բերվել եսենականների կողմից և նրանցից վերստացել է «Նոր ուխտ» -ի բանաձևը: Նա նաև նրանցից վերցրել է Կրիշնայի անունը, որպեսզի կառուցի Քրիստոս Մեսիայի խորհրդաբանական պատմությունը: Պողոսը երբեք չի խոսում Հիսուս Նազովրեցու ծննդի մասին (որին նա երբեք չի հանդիպել. «Որ ինձ հայտնությունով ցույց տրվեց այն խորհուրդը, ինչպես առաջուց գրեցի ձեզ» (Եբրայեցիներին 3, 3): Պողոսը խոսում է մի հավիտենական, եթերային, խորհրդապաշտական Հիսուս Քրիստոսի և ոչ թե Նազարեթում ծնված, հազարավորների աչքի առաջ հրաշքներ գործած և Պիղատոսի հրամանով խաչված Հիսուսի մասին: 19-րդ դարավերջի ֆրանսիացի նշանավոր հետազոտող Էռնեստ Ռենանը գրում է. «Պողոսի պատկերացմամբ՝ Հիսուսը երկրի վրա ապրած և ուսուցանած մարդ չէ…նա լրիվ աստվածային արարած է»: Պողոսը 200 անգամ գործածում է Քրիստոս անունը և ընդամենը 12 անգամ՝ Հիսուս անունը՝ այն էլ ապիկար ձևով կապակցելով այն «Քրիստոս» -ին (մերթ՝ Քրիստոս Հիսուս, մերթ՝ Հիսուս Քրիստոս՝ կարծես «Հիսուս» -ը ճարահատյալ ավելացնելիս լինի): Պողոսը երբեք չի գործածում «Հիսուսն ասաց» կամ «Հիսուսն արեց»: Նա նաև երբեք չի ասում «Հիսուս Նազովրեցի» կամ «Հիսուս Բեթղեհեմցի»: Պողոսը երբեք չի խոսում այնպիսի նշանավոր վայրերի մասին, ինչպիսիք են Նազարեթը, Բեթղեհեմը, Գողգոթան: Պողոսը երբեք չի այցելում Բեթղեհեմ կամ Նազարեթ, իսկ Երուսաղեմում լինում է շատ ուշ, որտեղ նա նեղություն չի կրում տեղեկանալ Հիսուս Նազովրեցու մասին (աներևակայելի է) …Պողոսը կարծում է, թե ինքը կենդանի կլինի, երբ Հիսուսը երկնքից իջնի.

«…սա ենք ասում ձեզ Տիրոջ խոսքով, թե մենք, որ կենդանի մնացած ենք մինչև Տիրոջ գալը, ննջեցյալներից չենք առաջանա: Որովհետև ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով և Աստծո փողով կիջնի երկնքից, և Քրիստոսով սկզբում մեռելներն հարություն կառնեն, Եվ հետո մենք, որ կենդանի ենք մնացած, նրանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու, և այնպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք» (Պողոսի առաջին թուղթը թեսաղոնիկեցիներին, 4, 14 - 16): Պողոսի գրությունների ու չորս ավետարանների միջև բազմաթիվ արտառոց հակասություններ կան: Պողոսը խոսում է գերբնական, տիեզերական, անգո Քրիստոսի մասին՝ ներշնչված եսենականների մարտիրոսված «Արդարության ուսուցիչ» -ով: Նա անհամբերությամբ սպասում է նրա մոտալուտ գալստյանը: Կորնթացիներին ուղղված առաջին թղթի 15-րդ գրքում նա փորձում է ընթերցողին համոզել, որ մարդիկ կարող են մահվանից հետո հարություն առնել: Այդ դեպքում նա ինչո՞ւ հղում չի կատարում Հիսուսին կամ անդրադառնում Ղազարոսի հարությանը: Երբ Պողոսը խոսում է քրիստոնյաների մկրտության մասին, ինչո՞ւ չի անդրադառնում Հովհաննես Մկրտիչի կողմից Քրիստոսի մկրտությանը: Պողոսը նաև գրում է Քրիստոսի խորհրդաբանության մասին, որը նախորդ սերունդներին չի հայտնվել.

«Որ կարողանաք կարդալ և իմանալ իմ տեղեկությունը, որ Քրիստոսի խորհրդի համար է. Որ ուրիշ դարերում մարդկանց զավակներին ցույց չտրվեց, ինչպես հիմա իր սուրբ առաքյալներին և մարգարեներին հայտնվեց՝ Հոգով»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3262 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ