Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍՈՒՇԻ ԵՒ ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ. ՕԳՏԱԿԱ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՍՈՒՇԻ

Ani
Հեղինակ`
Ani
14:20, երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ.
ՍՈՒՇԻ ԵՒ ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ. ՕԳՏԱԿԱ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՍՈՒՇԻ


    
    
    
    
    
    
     Սուշի ընտրելուց առաջ համոզվեք, որ դրա բաղադրիչները պատրաստված են եղել առողջ և պատշաճ կերպով: Եթե դուք ունեք խնդիրներ քաշի հետ կամ առողջական խնդիրներ, ապա օգտագործեք առանձնահատուկ տեսակի սուշի-ռոլլերը զգուշությամբ, քանի որ դրանք սովորաբար ունեն ավելի մեծ չափսեր, քան սովորական սուշի-ռոլլերը:

1. Ընտրեք թունա ձկով կամ սաղմոնով սուշիները

Օգտակար սպիտակուցներ ընտրելու հարցում թունա ձուկը և սաղմոնը Ձեր ամենալավ ընկերներն են: Դրանք հարուստ են օմեգա-3 ճարպաթթվով, որը շատ օգտակար է սրտի ճիշտ աշխատանքի համար, նաև պարունակում են շատ սպիտակուցներ և վիտամին D. Սուշի-ռոլլ ընտրելիս, ընտրեք սաղմոնով և թունա ձկով ռոլլերը, սակայն ուշադրություն դարձրեք, որպեսզի դրանք չպարունակեն այնպիսի բարձր կալորիականությամբ բաղադրիչներ, ինչպիսին է, օրինակ, պանիրը:


    

2. Սահմանափակեք օձաձկան օգտագործումը

Օձաձուկը նույնպես հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, սակայն այն հաճախ պատրաստում են շագանակագույն, քաղցր սոուսներում: Խորհուրդ է տրվում սահմանափակվել երկու-երեք կտոր սուշիով, ավելորդ շաքարից և կալորիաներից խուսափելու համար:

3. Ընտրեք ձկով սուշին առանց հավելումների

Որքան քիչ հավելումներ, այդքան լավ: Սուշիի ձուկն ինքնին շատ օգտակար է: Խուսափեք սուշիներից և ռոլլերից, որոնք պարունակում են պանիր և մայոնեզ: Ընտրեք սուշիները, պատրաստված ձկից և բանջարեղեններից:


    

4. Ընտրեք շոգեխաշած, եփած կամ հում միսը

Միսը պատրաստելու տարբերակը ազդում է դրա օգտակարության վրա: Ընտրեք շոգեխաշած, եփած կամ հում միսը, ձեթի ավելցուկից խուսափելու համար:


    

5. Ընտրեք ավոկադոյով սուշին

Ավոկադոն շատ օգտակար միրգ է: Ավոկադոյով սուշի-ռոլլը կարող է շատ լավ լուծում լինել:

6. Սուշի և վասաբի

Վասաբին մատուցում են սուշիի հետ: Դուք կարող եք թաթախել սուշին վասաբիի մեջ, որպեսզի ընդգծեք դրա համը և անուշ համ հաղորդեք: Անհրաժեշտ է ավելացներ մի փոքր վասաբի, պետք չէ այն չարաշահել:


    

1. 7. Կերեք միջինում երեք կտոր սուշի-ռոլլ

Երեք կտոր սուշի-ռոլլը կհագեցնի Ձեր համային քաղցը և կապահովի առողջ սննդի անհրաժեշտ չափաբաժինը:


    

Եթե դուք փնտրում եք լավագույն սուշի-ռեստորանը Հայաստանում, ապա շտապե՛ք այցելել Ako Sushi ճապոնական ռեստորանը, որպեսզի համտեսեք ճապոնական լավագույն ճաշատեսակները:

Բարի՜ ախորժակ:

Աղբյուրը` Ako Sushi
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3846 | 0 | 0
Facebook