Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Շառլ Ազնավուրի լավագույն մտքերը

18:56, երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ.
Շառլ Ազնավուրի լավագույն մտքերը
     «Դուք կգրավեք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել», -ասում է մի անգամ Շառլ Դե Գոլը: Եվ նա գրավում է աշխարհը: Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924թ. մայիսի 22-ին, Փարիզում: Ազնավուրի մայրը’ Քնարը, ծագումով հայ վաճառականի ընտանիքից էր, ովքեր ապրում էին Արևմտյան Հայաստանում, հայրը՝ Միշա (Միքայել) Ազնավուրյանը, ծնվել է Ախալցխայում, Ջավախքում:
     «Հավանաբար իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։ Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Այդ տարիներին ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները՝ համեստ, այդ պատճառով էլ շուտ լքեցի դպրոցական նստատեղս եւ այդ պահից սկսած ստիպված էի կյանքում ամեն ինչին ինքնուրույն հասնել»:
     «Ես չեմ հավատում ոգեշնչմանը, հավատում եմ քրտնաջան աշխատանքին։ Ես վարպետի պես աշխատում եմ յուրաքանչյուր բառիս վրա` հղկում յուրաքանչյուր արտահայտություն։ Եթե պետք է օրեր, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ անցկացնել` ճիշտ արտահայտությունը գտնելու համար, ես համառորեն անում եմ դա»:
     «Եթե դու ընտրում ես դերասանի, երգչի, կատակերգուի մասնագիտությունը, ապա թող բոլորն էլ քեզ իմանան: Թող քննարկեն քո հագուստը կամ ընկերուհիներին: Նա, ով բեմ է բարձրանում, պետք է պատրաստ լինի այն բանին, որ իր մասին ամեն ինչ հայտնի է դառնալու: Չէ՞ որ դու այդ ամենը միայն հաց վաստակելու համար չես անում, ինքդ էլ ուզում ես, որ քեզ ճանաչեն, սիրեն կամ ատեն, որ քո փոքրիկ կյանքը բոլորին հետաքրքրիր դառնա: »
     «Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է» ։ «Իհարկե, ես գիտեմ իմ արժեքը, բայց միևնույն ժամանակ, ես գիտեմ իմ թերությունները և երբեք չեմ մտածել, թե օժտված եմ ինչ որ յուրահատուկ կարողություններով: Այսպես ասեմ, ես ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց նայած՝ ինչ առիթով: Ես ներում եմ պարզունակությունը, բայց չեմ ներում գռեհիկությունը, սիրում եմ նոր բաներ սովորել, ծանոթանալ նոր մարդկանց և մշակույթների հետ, բայց ամենաշատը սիրում եմ զարմացնել ինքս ինձ, քան ուրիշներին»:
     «Երիտասարդությունը յուրատեսակ մոտեցում է կյանքին ՝ դա այն է, թե ինչ ես խոսում, ինչ բառեր ես օգտագործում: Եվ երբ կորցնում ես երիտասարդ հայացքը, արագաշարժությունը և մոռանում երեխայի բառապաշարը, երբ քո հետ կատարված փոփոխությունները դառնում են անշրջելի, ի վերջո վերածվում ես մեկի, ում ժողովուրդն անվանում է ծեր սրիկա»:
     «Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, վայելում եմ շրջապատող աշխարհը: Տեսնու՞մ եք, թե որքան հաշվենկատ եմ: Ես Ֆաուստի պես չեմ խնդրում ինձ վերադարձնել երիտասարդությունս: Ընդամենը կցանկանայի մնալ այնպիսին, ինչպիսին կամ: Ես հաճույքով կհամաձայնեի հետայսու ևս հանդուրժել բոլոր այն անհարմարությունները, որ ինձ պատճառում է իմ տարիքը: Եվ թող ինձ ասեն, թե ես չափազանցնում կամ շատ բան եմ ներում: Հերիք եղավ: Ես խնդրում եմ ինձ պարգևել ընդամենը ևս հազար տարի (այնքան էլ մեծ բան չէ) սոսկ հետաքրքրության համար, որ տեսնեմ, թե ինչպիսին կդառնա աշխարհը երրորդ հազարամյակում»:
     «Ես ինձ իհարկե հայ եմ զգում, քանի որ հայկական ընտանիքում եմ մեծացել, բայց առաջին բառերս ֆրանսերեն են հնչել: Հետագայում արդեն ես, քույրս և աղջիկս հայերեն սովորեցինք: Ես լավ խոսում, բայց ո՛չ գրում եմ, ո՛չ էլ կարդում եմ հայերեն: Հոգ չէ: Վերջիվերջո իմ նախնիները, ովքեր դպրոց չեն հաճախել, դրանից ավելի վատ հայեր չեն եղել: Իսկ ո՞վ ասաց, թե լեզուն գոյություն ունի միայն գրքերում»:
     «Փարիզն ինձ դաստիարակել է, բայց գալիս է մի պահ, երբ այլևս չես կարող «ծնողներիդ» հետ ապրել: Մի տարիք է գալիս, երբ քաղաքի ու ամբոխների փոխարեն ուզում ես բնություն տեսնել: Փարիզյան հուշարձանները հրաշալի են, բայց բնությունը պակաս ուշագրավ է: Փոխարենն իմ պատուհանից երևում են գեղեցիկ ձիթենիները: Մոխրագույնը ես փոխել եմ կանաչով»:
     «Որո՞նք են իմ պակասությունները: Ձայնս, հասակս, շարժումներս և կրթության ու կուլտուրայի պակասը, ճշմարտախոսությունս, անհատականությանս պակասը»: «Թղթերս դասավորեցի ու նորից քնեցի հարբածի խորունկ քնով: Առավոտյան վեր կացա, դարձյալ կարդացի գրածս: Հանկարծ մի արտասովոր վստահություն համակեց ինձ. այն վստահությունը, որ միշտ պակասել էր ինձ: Կանգնած անկողնուս մոտ հանկարծ գրեցի, որ եթե ինձ չեն սիրում, ապա դրա միակ պատճառը այն է, որ ինձ չեն հասկանում, ու ես որոշեցի հասկացնել տալ ինձ»: «Ինչպես գոյատևի օտար ներգաղթյալն այնպիսի երկրում, ինչպիսին Ֆրանսիան է: Սիրահարվե՛լ և ամուսնանա՛լ նրա հետ: Իսկ հետո, ինչպես յուրաքանչյուր զույգի մոտ, սիրել քո երկրորդ կեսին և անել ամեն ինչ, որպեսզի նա էլ քեզ սիրի»:
     «Իմ օրոք եղած Ֆրանսիայի բոլոր նախագահները ինձ հարազատի պես էին ընդունում և միշտ էլ հաճելի էր նրանց հետ շփվելը: Բոլորն էլ լուրջ, գիտակ մարդիկ էին: Երբեք չեմ օգտվել նախագահների հետ իմ մտերմությունից, ինչի համար էլ հպարտանում եմ»:
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
1976 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ