Նիկոլն ես դու Փաշինյան՝ «Քայլ արա, մերժիր Սերժին» , Հայ ազգի հետ անսասան հասար քո նպատակին: Անցար շատ փորձություններ ու կան շատ բարդություններ, Կհաղթես դու անպայման, Աստված լինի պահապան: Ժողովուրդն է քեզ օրհնում, մայրերն անվերջ աղոթում, Որ որդիներն այս անգամ հայրենիքում միշտ մնան, Հսկեն ամեն մի թիզ հող, Թուրքն էլ վախից թող փախչի փռշտոցից գաղտագող: Ազգս հպարտ է եղել ու միշտ հպարտ կմնա, Ուրիշ փախչելու տեղ չկա՝ դե-ֆակտո ու դե-յուրե: 21-րդ դարի առաջնորդ ես դու ծնվել, Պատահական բան չէ սա, ի վերուստ է քեզ տրվել, Հավատ ու սեր կա քո մեջ, Ժողովուրդն է դա տեսնում, Հավատում են անընդմեջ, գալիս են ու միանում: Պայքարում են քո կողքին, քեզ հետ ելնում պայքարի Ու հավատում նույնիսկ քո «կախարդական փայտիկին» , Որովհետև արդար է ժողովրդիս պայքարն այս Ու ինչքան ենք սպասել այս օրերին անհնար: Կուզեմ նորից աղոթել, աղոթում եմ Տեր Աստված՝ Ազգս խաղաղ, լավ ապրի, աղոթքս հասնի առ Աստված, Թող ձանձրալի չթվա, որ շատ երկար խոսեցի, Չխոսել ես չեմ կարող, հերիք ինչքան լռեցի:
|