Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

«Ներողամիտ եղջյուրակիրներին» պետք է ոսկեձույլ հուշարձան կանգնեցնել… (նախորդի շարունակությունը)

19:15, ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2018 թ.
«Ներողամիտ եղջյուրակիրներին» պետք է ոսկեձույլ հուշարձան կանգնեցնել… (նախորդի շարունակությունը)

Եվ ահա, դարձյալ լինելով Ավստրիայում, կայսրը նորից է Մարիային իր մոտ հրավիրում: Բայց այս անգամ նա նրանից շուտ չի բաժանվելու: Նա հոգնել է շողշողուն սիրուհիներից, կամակոր ու խանդոտ Ժոզեֆինայից: Նրան փաղաքուշ Մարիան է հարկավոր: Վիեննայում Մարիային հատուկ առանձնատուն է տրամադրվում, որը կայսրը նրա համար էր վարձակալել: Վիեննայում Մարիան հղիանում է, բայց որդուն ծնելու համար Լեհաստան է մեկնում: Ամուսինն այդքան էլ չարասիրտ չէ. նա համաձայնում է տղային իր տոհմական ազգանունը տալ ու իր զավակը ճանաչել: Ալեքսանդրն ապօրինածին չի համարվի, կոմսի տիտղոս կընդունի ու մեծ կալվածք կստանա, որը նրան իսկական հայրը` Նապոլեոնը կնվիրի: Նապոլեոնն արդեն առանց Մարիայի չի կարող, և նրան Փարիզ է հրավիրում: Այստեղ նա երկար է մնում: Նապոլեոնը նրան հատուկ առանձնատուն է նվիրում: Նա Նապոլեոնի մասին բացահայտ ասում է. «Նա իմ բարիքն է, իմ ապագան, իմ կյանքը»: Երբ կայսրը Մարիային այցելելու ժամանակ չի ունենում, Կոստանը նրան տանում է Թյուիլրի: Ինչպես վկայում է Թալեյրանը, այնտեղ մի գաղտնի սենյակ է եղել, որի մասին չի իմացել նույնիսկ Ժոզեֆինան: Կոստանն ամեն երեկո Մարիային պալատ է տարել, երբեմն նրա հետ եղել է նաև որդին: Որդին շատ նման է Նապոլեոնին: Նապոլեոնը գլխից վեր է բարձրացրել տղային ու բացականչել. «Դու կոմս ես»: Երեխայի ապագան ապահովված է: Մարիա Վալևսկայան, որի սլավոնական բնույթը շարունակ դրսևորվում էր, իր ոսկեծամը կտրել է տալիս, հանձնարարում է դրանով մատանի հյուսել ու ներսի կողմից հետևյալը գրել. «Եթե դու մի օր ինձ այլևս չսիրես, չմոռանաս, որ ես քեզ միշտ սիրում եմ» և մատանին նվիրում է իր սիրեկանին: Բայց դա Նապոլեոնին դուր չի գալիս: Նա անհարմար է զգում սիրուհուն խոստովանել, որ մտադիր է չբեր Ժոզեֆինայից բաժանվել ու նորից ամուսնանալ: Մարիա Վալևսկայան Նապոլեոնից արդեն երկու երեխա ունի, և կայսրը վստահ է, որ Ֆրանսիային կարող է օրինական գահաժառանգ պարգևել: Նա ամուսնանում է Ավստրիայի կայսրի դստեր` Մարիա Լուիզայի հետ, որը նրան պարգևում է այդ օրինական գահաժառանգը: Նապոլեոնն այժմ պաշտում է իր երկրորդ կնոջը, իսկ Վալևսկայան գոնե առայժմ իրեն հարկավոր չէ:

Մարիան, բնականաբար, պիտի խանդի, և նա զայրույթով է համակվում, որովհետև Նապոլեոնի սերն ավելի քան լուրջ է ու անկեղծ: Նապոլեոնը նրան ինչպես հարկն է նյութապես ապահովել է, բայց սիրտը փողով չես խաղաղեցնի: Երբ կայսրը տրամադրություն չունի, երբ ուզում է տեսնել որդուն, երբ ցանկանում է նրան, Մարիան, զինվորի պես, պատրաստ է նրան ծառայել: Էլբա կղզում կայսրի աքսորի ժամանակ նա նրա կողքին է: Բայց Նապոլեոնին ոչ թե նա է պետք, այլ Մարիա Լուիզան, որը չի կարողանում գնահատել գահընկեց արված կայսեր սերը: Նրան հաղթողի փառքն է պետք և ոչ թե անհաջողակի պարտությունը: Ահա թե ինչու նա անընդհատ ձգձգում է իր այցը Էլբա կղզի, սիրախաղ է անում իր քարտուղարի հետ, ամուսնանում է նրա հետ, նրանից երկու երեխա է ծնում, հետո երրորդ անգամ է ամուսնանում` դառնալով Պարմի թագուհի, հետո զրկվում է Նապոլենից ծնած միակ որդուց ու վշտից… գիրանում է:

Ի վերջո մահանում է Մարիայի` գիտակցությունը գրեթե լիովին կորցրած ծեր ամուսինը, և Մարիան ամուսնանում է: Սուրբ Հեղինե կղզի աքսորված Նապոլեոնը հույսով սպասում է, թե Մարիա Լուիզան կմիանա իրեն ու գրեթե մոռանում է իր սիրուհուն: Մարիայի նոր ամուսինը` իշխան Օրսինին, կնոջն աղաչում է իրենց նորածին երեխային կերակրելու համար ստնտու վարձել, որովհետև բժիշկներն արգելել էին նրան կրծքով կերակրել: Մարիան չի լսում և…մահանում է: Ալեքսանդր Վալևսկին` Նապոլեոնի որդին, յոթ տարեկան է: Հետագայում նա իր հուշերում կգրի.

«Մայրս իմ իմացած բոլոր կանանցից ամենագեղեցիկն ու ամենալավն էր»:

Լեհաստանն իր դստեր հիշատակը հավերժացնում է «Պաննի Վալևսկայա» օծանելիքով, մինչդեռ Նապոլեոնի համար անտանելի է եղել օծանելիքի հոտը, և Մարիան նրա մոտ գնալիս երբեք օծանելիք չի օգտագործել:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2235 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ