Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արփի համայնք Եկեք սիրենք մեր գյուղերը, մնանք և շենացնենք:

TVADSTUDIO
Մամուլի խոսնակ`
TVADSTUDIO
17:27, ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2018 թ.
Արփի համայնք Եկեք սիրենք մեր գյուղերը, մնանք և շենացնենք:
     Հայի տեսակը յուրահատուկ է` օժտված ինքնապահպանման գենետիկ անբացարտելի ուժով, կենսունակությամբ, համառությամբ, որ աշխարհին ստիպում է խոնարհվել ու հիանալ, որ արարում է` անկախ դժվարություններից, որ ելնում է ամեն անգամ, երբ փորձում են ծնկի բերել ու փյունիկի պես վերածնվում է տաղանդավոր հայորդիների մեջ: Բացառիկությամբ հանդերձ, սակայն, այս տեսակն ամենուր է, որտեղ կա արարող, ստեղծագործող հայը: Այս անգամ գյուղաշխարհ հաղորդաշարի շրջանակներում ուղևորվեցինք Շիրակի մարզի Արփի համայնք: Արփի համայնքը ձևավորվել է Մեկ տարի առաջ` Ամասիայի 9 համայնքների միավորման արդյունքում: Այն ընդգրկում է Ալվար Աղվորիկ Արդենիս, Գառնառիճ, Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ բնակավայրերը իր Բերդաշեն կենտրոնով: Նախկինում տարածքը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, այնուհետև` 1988-1989թթ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին, վերջիններս տեղափոխվել են Ադրբեջանի Հանրապետություն, իսկ գյուղում վերաբնակվել են հայ ընտանիքներ հիմնականում Ջավախքից, ովքեր ունեն նույն մշակույթն ու մտածողությունը: խոսք Արփի համայնքի բոլոր բնակավայրերում գործում է դպրոց, բացի կենտրոն համարվող Բերդաշենից: [vid:0]
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4372 | 0 | 0
Facebook