Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

22:00, հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ.
ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

՝՝Ո՛չ մի լավ գործ անպատիժ չի մնում՝՝, - խոսքը ասվելա ամբոխի մասին, որը բնույթով անշնորհակալ կինա. որքան անես նրա համար՝ քիչա, իսկ ինքը ամբոխը, բացի խաբվելուց, ո՛չ մի լուրջ բանի ունակ չի ու բացի էդ էլ ամբոխը հեռույա առաքինությունները հասկանալուց: Առաքինություններ են հանդիսանում՝ մարտի դաշտից վիրավոր ընգերոջը շալակած, թշնամական գնդակների ու հրետակոծության տակ կռիվ տալով դուրս գալը, մոր կամ հոր նետվելը վառվող տան մեջ՝ զավակի փրկության համար, անծանոթ մեկի համար ջուրը նետվելը՝ տեսնելով, որ խեղդվումա, մենակով, անզեն թշնամական ճամբար գնալը խաղաղության համար... Էս շարքը կարելիյա թվարկել, բայց առաքինության բնույթը անկրկնելիյա ինքնազոհողության տեսանկյունից: Նման ինքնազոհողության գնացածների արարքով կարելիյա հիանալ ու միաժամանակ՝ նախանձել: Հիանալ ու նախանձել որպես առաքինություններից հասկացող արարած, այլ ոչ թե որպես ամբոխ, որի հասկացողության մակարդակը սկսվում ու ավարտվումա փողով: Հասկանալ, որ մեզնից ամեն ոք ունակ չի էդչափ ՝՝դողալ՝՝ սեփական մաշկի համար, ինչը մարդուն սարքումա մեծատառերով ՄԱՐԴ: Եզրակացությունը էս հարցում մեկնա. ամբոխը երբեք առաքինի չի ու էսքան ժամանակ մենակ հասկացելա փողը՝ բաժանվող ընտրաքյաբաբը: Դրանով սկսվում ու ավարտվումա ամբոխի ՝՝առաքինությունը՝՝: Համենայն դեպս, բանագնացի խիզախությունը ինձ հայտնի առաքինությունա: Ամեն մի բանագնաց թշնամական ճամբար գնալուց հոգու խորքում հրաժեշտա տալիս կյանքին, քանզի չգիդի իրա գնալուց գնդակը կստանա ճակատի՞ն, թե հետ գալուց՝ ծոծրակին: Հենց էս պատճառովա ամբոխը հայհոյում Վահեյին, քանի որ ինքը՝ ամբոխը, նման քայլի չի կարա գնա՝ ՎԱԽԿՈՏԱ: Ամբոխը հայհոյումա իրանից քաջին, որ իրա վախկոտությունը ծածկի: Սա պրակտիկ, բացահայտված փսիխոլոգիայա:

Հիմա մի քիչ հունական դիցաբանություն:

Տրոյական պատերազմի ժամանակ Տրոյայի արքա Պրիամոսը մեկնումա իրանց դեմ պատերազմող թշնամի՝ հույների ճամբար, որ հանդիպի Աքիլլեսին ու վերջինիս կողմից սրամարտում սպանված իրա որդու՝ Հեկտորի դին խնդրի: Վահեն գնաց լրիվ հակառակ մղումով, որ կանխվի դիակներ խնդրելու պրիամոսյան դրվագները: Վահեյին հայհոյողները, միգուցե ուզում են դառնալ երկրորդ Պրիամոս...

Միգուցե անկեղծ իրատեսության դիրքերից, ոմանք Վահեյի քայլը որակեն որպես արկածախնդրություն... Որակվելուց չենք վախենում, թող որակեն, բայց դրանից Վահեյի քայլը չի դադարում լինել առաքինի: Նույնիսկ եթե ըտենց մոտենանք հարցին, ապա կասենք, որ պատմությունը քիչ ավանտյուրիստների չգիդի, որոնք ի վերջո պատմություն են կերտել...

Ուժ և առողջություն քեզ Vahe Avetian:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     27.09.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4455 | 0 | 0
Facebook