Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հոդվածներ

«Ներողամիտ եղջյուրակիրներին» պետք է ոսկեձույլ հուշարձան կանգնեցնել… (նախորդի շարունակությունը)

18:16, հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ.
«Ներողամիտ եղջյուրակիրներին» պետք է ոսկեձույլ հուշարձան կանգնեցնել… (նախորդի շարունակությունը)

Մարիա Վալևսկայան արտակարգ գեղեցիկ է եղել: Ժամանակի ոչ մի փաստաթղթում դա դույզն-ինչ չի վիճարկվել: «Նա ապշեցուցիչ գեղեցիկ էր: Նրա աչքերը, բերանը, ատամները սքանչելի էին: Ժպիտն այնքա~ն պայծառ էր, հայացքը` այնքա~ն մեղմ, նրա դեմքն ամբողջովին ճառագում էր ու հմայում, և որբևէ ոչ ոքի մտքով չէր անցնում, որ նրա դեմքին դասականությունն է պակասում», - գրել է ժամանակակիցներից մեկը:

Պարել չկարողացող Նապոլեոնն այնքան է հմայված եղել պանի Վալևսկայայով, որ մոտեցել է նրան ու ասել. «Ձեր հրաշալի վարսերին ամրացված վարդը ձեր պարանոցիկից գեղեցիկ չէ»:

Երբ Նապոլեոնը նրա հետ ծանոթացել է, նա արդեն 22 տարեկան է եղել: Նապոլեոնի սենեկասպասավոր Կոնստանն իր հիշողությունների գրքում գովերգում է նրա ոսկեգույն մազերը, կապույտ աչքերը, դեմքի ճերմակությունը և, գլխավորը, հայացքի այն վախվորածությունը, որն այնքան հմայել է Նապոլեոնին: Կոնստանը պատմում է, թե ամբողջ երեկոն անցկացնելով պանի Վալևսկայայի հետ, Նապոլեոնը հաջորդ օրը մտածկոտ ու անհանգիստ է եղել, շարունակ նստել, վեր է կացել ու քայլել է սրահում: Ի վերջո, որոշել է նամակ ուղարկել պանի Վալևսկայային, որում առանց ավելորդությունների առաջարկել է իր սիրուհին դառնալ: Քաղաքներն ու երկրները գրոհով նվաճելու սովոր մեծ զորավարն իր այդ սովորությունը նաև կանանց վրա է տարածել: Նա երկարատև պաշարումը չի սիրել: Բայց կայսրի բանբերը շփոթահար է վերադարձել: Վալևսկայան հանդիպումից հրաժարվել է: Թեպետ նրան դուր է եկել մեծ մարդու ուշադրությունը, բայց նա չի ցանկացել հեշտությամբ նվաճվող կնոջ տպավորություն թողնել: Նապոլեոնն ստիպված է եղել փոխել մարտավարությունը: Նա սկսել է նրան նամակներ գրել և ընծաներ ուղարկել: Մարիան նվերները վերադարձրել է, իսկ նամակներին խիստ պաշտոնական է պատասխանել: Դրանցում կասրով հրապուրվելու ակնարկ անգամ չկա: Եվ Նապոլեոնն ահա թե ինչ է նրան գրել. «Մարի՛, անո'ւշ Մարի', միայն դու ես իմ մտքում: Իմ առաջին ցանկությունը քեզ տեսնելն է: Կգա՞ս: Իսկ եթե ոչ, ապա արծիվն ինքը կսուրա քեզ մոտ»:

«Միայն պանիի մասին եմ մտածում, միայն պանիին եմ տեսնում, միայն պանիով եմ հիանում, միայն պանիին եմ տենչում: Թող նրա պատասխանը սրտիս տենդը մարի»:

Բայց պանին համառորեն մերժում է կայսրին: Ինչո՞ւ: Նրա ամուսինը սմքած ծերունի է, անձնական կյանքում նա դժբախտ է, բայց արի ու տես, որ հրաժարվում է մեծ կայսեր սիրուհին դառնալու պատվից: Նապոլեոնն այլևս չի համբերում, կատաղությունից կոտրուկ է չինական սկահակները: Այդժամ միջամտում են լեհ մեծատոհմիկները: Նրանք գալիս են Մարիայի տուն և ուղղակի հարցնում, թե նա արդյո՞ք հայրենասեր է: Եթե հայրենասեր է, ապա պետք է իր հայրենիքի երջանկությանը ծառայի: «Իսկ ամուսի՞նս», - հարցնում է Մարիան: Բայց ամուսինը հայրենասեր է ու շատ լավ է հասկանում, որ իր հանդուրժողականությունը կարող է իր երկրին օգտակար լինել: Ծվատված Լեհաստանն իր Ժաննա դ'Արկին է սպասում: Իսկ ինչո՞ւ պաննի Վալևսկայան, որին տենչում է կայսրը, չկատարի իր պատմական մեծ առաքելությունը և չդառնա միապետի սիրուհին: Այս փաստարկը Մարիային լիովին գոհացնում է, ու ինքն էլ չի նկատում, թե ինչպես անկեղծորեն ու անշահախնդրորեն սիրահարվում է Նապոլեոնին:

Եվ ահա Մարիան Նապոլեոնի սիրուհին է: Իմանալով այդ մասին` Ժոզեֆինան` Նապոլեոնի կինը, այնպես է խանդում ամուսնուն, որ սպառնում է Վարշավա գալ: Նապոլեոնը նրան խորհուրդ է տալիս «անմիտ քայլ չանել»: Նապոլեոնն այնքան թունդ է սիրահարվում, որ թողնում է պետական բոլոր գործերն ու ժամերով բռնում է կարժը, որ վրա Մարիան փաթաթում է գործվածքի թելն ու լսում է նրա շուրթերից ծորող լեհական ժողովրդական երգերը: Լեհ մեծատոհմիկները նրան ասել էին. «Պանի Մարիսենկա, հանկարծ չսխալվես: Երբ կայսրը կցանկանա քեզ հետ անկողնում լինել, դու նրան Լեհաստանի մասին հիշեցրու»: Եվ Մարիան չի մոռանում կայսեր անկողինը մտնելուց առաջ իր կապույտ աչքերի ջերմությամբ պարուրել նրան ու հարցնել. «Իսկ Լեհաստա՞նը»:

Բայց աստիճանաբար, ինչպես հաճախ պատահում է սլավոն կանանց հետ, նա սիրահարվում է կայսրին ու նրանից որդի է ծնում` Ալեքսանդրին: Բայց դա տեղի է ունենում նրանց հանդիպման երկրորդ փուլում` Ավստրիայում և Գերմանիայում: Առաջին հանդիպումից երկու տարի անց Նապոլեոնը նրան հրավիրում է Գերմանիա: Նա պատրաստ է գնալ, և ամուսնու սպառնալիքը նրան խոչընդոտ չէ: Ամուսինը կարծել էր, թե «կամավոր եղջյուրակրի» իր դերակատարում արդեն ավարտվել է, Լեհաստանը Նապոլեոնից որոշ բան է ստացել, ու ժամանակն է, որ Մարիան տանը նստի: Մինչդեռ նա` անշնորհակալը, Նապոլեոնի մասին է մտածում` չհասկանալով, որ իր առաքելությունն արդեն ավարտվել է: Եվ նա կնոջն ասում է. «Կա'մ ես, կա'մ Նապոլեոն Բոնապարտը, այլապես ես քեզ տուն չե'մ թողնի»: Բայց Մարիային տունն ու իր զառամյալ ամուսինն այլևս չեն հետաքրքրում, ու նա Գերմանիա է մեկնում: Երեք շաբաթ է տևում նրա ու Նապոլեոնի երջանիկ հանդիպումը:

Մարիա Վալևսկայան Նապոլեոնին տալիս այն, որի կարիքը նա ամենից շատն ուներ` կանացի ոչ սովորական ջերմություն ու հախուռն կիրք: Բայց հեքիաթը վերջանում է, ու կայսրը Փարիզ է վերադառնում: Մարիայի ամուսինը նրան արգելում է իր կալվածք ոտք դնել, ու նա գնում է իր ծնողների մոտ` սպասելով, թե երբ է կայսրը իրեն նորից կանչելու:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3084 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ