Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

՝՝ՀԱԼԱԼՆԵՐԸ՝՝

01:00, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
՝՝ՀԱԼԱԼՆԵՐԸ՝՝
    

Սկզբից մի անեկդոտ.

ԲԺԻՇԿ- Հիվանդը մեռնելուց առաջ քրտե՞ց...
     ԲՈՒԺՔՈՒՅՐ- Հա, քրտնեց:
     ԲԺԻՇԿ- Ուրեմն սաղ ճիշտ ու լավա անցել:

Դեմոկրատիա կոչվածի հերթական նենգ ձեռնածուական հմայքներց մեկը էնա, որ մարդկանց մեջ արմատավորվի էն համոզմունքը, թե իբր անկախ, ազատ, մաքուր, թափանցիկ, առանց կեղծիքների ընտրությունները ինչ որ մի հարց կարան լուծեն: Մոլորություն և ուրիշ ոչինչ բացի մոլորությունից:

Ընդունենք, որ ամբողջը հոյակապ՝ մաքուր, ազատ, թափանցիկ, առանց կեղծիքների ընտրություններ են անցել: Իսկ ովա՞ ընտրվողը իրա բնույթով: Ինչա՞ կարողանալու կամ ինչա՞ պատրաստվում փոխել: Մի ընտրվող կոչված էլ Նիկոլն էր: Կարողացե՞լա թալանչիական համակարգ ՓՈԽԵԼ... Չէ՛, չի կարողացել ու չի՛ էլ պատրաստվում, քանի որ ինքը Սերժիցա կարգվել, որ բոլոր խոշոր հանցագործությունները դատական կարգով պարտակվի, քաղաքական հանցագործների կենսագրությունները մաքրվի: Նրա կարգվելուց առաջ ժողովուրդ կոչված ամբոխը չի բարեհաճել գեթ մեկ էջ սոցիալ - տնտեսական գործողությունների մի ինչ որ աղոտ ծրագիր պահանջի նրանից: Սրա մասին ասվելա:

Հմի, քաղաքապետը էս հարցում ովա՞, որ մի հատ էլ ուրախանանք, թե անկախ, ազատ, արդար ընտրություննրի հետևանքովա ընտրվել: Պատասխանելուց առաջ կարդացեք սկզբում մեջբերված անեկդոտը, որը փայլուն բացատրումա դեմոկրատիա ու դեմոկրատներ կոչվածների ինքնանպատակային բնույթը:

Եթե ընտրված անձը համակարգ ու թալանչիական իրավակարգ չի պատրաստվում փոխել, ուրեմն նա չընտրված ավանակա, որը կարգվածա՝ քշվելու համար գործող թալանչիական համակարգը ներկայացնող, ստվերում գտնվող ու անտեսանելի կերպով քաղաքականություն պատվիրող նեղ խմբավորման կողմից: Ըստեղ արդեն բոլոր հալալով ընտրվածները նույնչափ հալալ գործակատարներ են, որոնք խաբում են ամբոխին իրանց խաղացած ՝՝փայլուն՝՝ դեմոկրատիայով:


    

    

     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     23.09.2018
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3775 | 0 | 0
Facebook