Շատ են խոսում, որ հեղափոխությունը չի հասել Լոռու մարզ, բայց փոխվեց բարոյահոգեբանական վիճակ, մարդկանց դեմքին ժպիտ առաջացավ, հույս առաջացավ: Իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, որ լուծված չեն և այս կարճ ժամանակահատվածում դա հնարավոր չէր անել: Ես ուզում եմ այստեղ վարչապետի խոսքը մեջբերել. «Եթե մենք ուզում ենք բնակարան կառուցել կամ վերանորգել՝ դա մեկ օրում կամ տասը օրում չենք կարող անել, կամ հարսանիքից հետո՝ մի ամսում երեխա ունենալ…»:
|