Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

«Մուրացանի» մանկական հիվանդանոցում վնասվել է երեխայի գլուխը և կտրվել է լեզուն։

17:17, շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
«Մուրացանի» մանկական հիվանդանոցում վնասվել է երեխայի գլուխը և կտրվել է լեզուն։

Այսօր, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, ավելի վաղ «Մուրացանի» մանկական հիվանդանոցում,
     երիտասարդ ամուսինները պնդում են, որ բժիշկները թույլ են տվել ոչ պատշաճ վերաբերմունք, ինչի պատճառով վնասվել է երեխայի գլուխն ու կտրվել լեզուն։


     Այս մասին տեղեկանում է shamshyan.com կայքը։
    
    

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում երեխայի հայրը պատմում է․
     «Այս տարվա հուլիսի 27-ին երեխայի ձեռքի խալի վնասման պատճառով բերել ենք «Մուրացանի» մանկական հիվանդանոց, որպեսզի վիրահատեն։ Սակայն վիրահատությունը, որը ամսի 28-ին պետք է տեղի ունենար, չկատարվեց։

Առողջ երեխայիս բերեցի «Մուրացանի» հիվանդանոց ու, բժիշկների մեղքով, տևական ժամանակ է հիվանդանոցի պատերի տակից չեմ կարողանում տուն գնամ։ Բժշկի սխալ միջամտության արդյունքում վնասվել է երեխայի գլուխը և կտրվել լեզուն։ Չգիտենք՝ ում դիմենք։ Նամակով դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ու հիմա սպասում եմ պատասխանի։ Երեկ նոր մեզ այցելեց դատական բժիշկը, սակայն արդյունքների մասին դեռևս ոչ մի պատասխան չունենք։

Մենք պահանջում ենք, որպեսզի մեր1 տարեկան 8 ամսական տղային՝ Հարությունին, ինչպես բերել ենք հիվանդանոց, այնպես էլ վերդարձնեն մեզ, և մեղավոր բժիշկները պատասխանատվության ենթարկվեն։ Երեխաս հո ճագա՞ր չէր, որ լեզուն կտրեն ու ասեն՝ «միամիտ է ստացվել» » ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոցում գտնվող Հարությունը ամուսինների 2-րդ երեխան է։


     Մանրամասները այստեղ։

     http://m.shamshyan.com/hy/article/2018/09/21/1105782/
    

    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11812 | 0 | 0
Facebook