Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արտուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

01:36, կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Արտուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ արտահերթ ժողովը, որի ընթացքում կայացան ընտրությունները: Վանեցյանը ՀՖՖ անդամների կողմից առաջադրված նախագահի միակ թեկնածուն էր:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2002 թվականից ղեկավարում էր Ռուբեն Հայրապետյանը: Նա մշտապես ասում էր, որ միայն իրեն է տեսնում նախագահի պաշտոնում, սակայն ամռանը անսպասելիորեն հայտարարեց, որ պատրաստ է հեռանալ ու տեղը զիջել Վանեցյանին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3816 | 0 | 0
Facebook