Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԵԿ ՏԱՐԻ ԺՈՐԱ ԱԲԳԱՐՅԱՆԻ ՀԵՏ

13:18, չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
ՄԵԿ ՏԱՐԻ ԺՈՐԱ ԱԲԳԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Ասում են մեկ թիվը շատ փոքր է ու շատ քիչ ինչ-որ բան որոշելու կամ հաշվելու համար:

Ասում են…

Բայց երբ ասում ենք մեկ ժամ… մեկ օր… մեկ շաբաթ… մեկ ամիս… Եվ վերջապես, իմ համար, այսքան սպասված ու ցանկալի մեկ տարի…

Մեկերի շարան… Եվ որքա՜ն մեկեր կան այս հաշվարկների մեջ, որ գումարվում են իրար ու դառնում ցանկալի կամ անցանկալի պատմություն…

Ուղիղ մեկ տարի առաջ էր, այս օրը՝ սեպտեմբերի 19-ին, որ ծանոթացա մի համեստ երիտասարդի՝ Ժորա Աբգարյանի հետ:

Իսկ ո՞ վ է նա և ես ինչու՞ ծնոթացա նրա հետ:

Ժորան 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ հերոս Տիգրան Աբգարյանի Եղբայրն է: Տիգրանն անվարան կերպով, իր տակավին երիտասարդ կյանքը, նվիրաբերեց հանուն հայրենիքի:

Փա՛ռք իմ հերոսի հիշատակին:

Իսկ ինչու՞ ես ծնոթացա Ժորայի հետ:

Մեզ կապեց հենց նա՝ իմ անմահ հերոսը:

Եվ օր օրի, ժամ առ ժամ, ամսե ամիս մենք ընկերացանք, մտերմացանք, դարձանք քույր ու եղբայր:

Եվ ես, որպես հոգեբան ու պարզապես մարդ, բացահայտեցի մի զարմանալի կերպարի, մի անզուգական մարդու, մի փայլուն էակի, որի անունն է ԺՈՐԱ ԱԲԳԱՐՅԱՆ:

Ժորան իր երիտասարդ, բայց արդեն ցաված սրտում, կրելով դեռևս պատանի եղբոր վաղաժամ հավերժանալու կորստյան վիշտը՝ կարողանում է ուժ գտնել իր մեջ, չկոտրվել, նայել կյանքին պարզ աչքերով, քայլել դեպ ապակա, ժպտալ, անգամ ուրիշներին օգնել:

Նա իր եղբոր կենդանի հիշատակը վառ պահելու համար ողջ Հայաստանով մեկ անվադողեր է հավաքում և ուղարկում սահման՝ զինվորների համար, որ սահմաններն առավել ամուր մնան:

Անվադողերն այն փոքր բանն են նրա ամբողջ արածի, որը մի նպատակ ունի՝ իր եղբայրը հավերժ ապրի…

Եվ նա կապրի՛ սիրելի Ժորա… Կապրի քո ժպիտների մեջ… Կապրի քո արարքներում՝ բարի գործերում… Նա հավերժ կապրի բոլորիս համար…

Ասում են, երբ ադամանդը կորցնում է փայլը՝ նրա վրա ուշադրություն չեն դարձնում…

Ասում են, երբ ոսկին է ընկնում ցեխի մեջ՝ որպես ցեխոտ իր՝ մնում է անշուք իրերի դարակում…

Բայց գալիս է օր, երբ այդ խամրած ադամանդը հանկարծ ճառագում է և իր փայլուն ու գունեղ ճաճանչներով աչք զարնող փայլ է արձակում:

Եվ գալիս է պահ, երբ այն նույն ցեխոտ ոսկին իր հրակայծ փայլով հիացնում է մարդկանց:

Ու մեկ տարի շարունակ ես, որպես ընկեր, շփվելով Ժորայի հետ, նրան ճանաչելով որպես մարդ, թափանձելով նրա հոգու խորքը որպես հոգեբան, լսելով նրա ցաված սրտին որպես քույր՝ կասեմ այն, որ Ժորան այն նույն ադամանդն է, որ ամեն օր լիելով մեր կողքին՝ չենք նկատում նրա իրական շենշող փայլը, և այն ոսկին է, որ ամեն օր տեսնելով նրան և խոսելով նրա հետ՝ չենք զգում նրա ով լինելը:

Բայց ես կարղացել եմ հասկանալ, որ նա ՔԱՅԼՈՂ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ է… Եվ շատ շուտով իր աչք զարնող փայլով կշլացնի բոլորին ու իր շլացուցիչ ճաճանչներով կգամի բոլորին…

Օ՜, մարդի՛կ, սխալ չհասկանաք՝ ես հրաշագործ չեմ, ոչ էլ կախարդական փայտիկ ունեմ: Պազապես այդ նա՛ է իր հոգով ջինջ, սրտով՝ պարզ ու ազնիվ, մտքով՝ մաքուր ու անաղարտ: Ու պարզապես այդ ամենը նկատելու համար մի փոքր սուր աչք է պետք:

Եվ պարզապես իմ տեսողությունն է սուր:

Ես իմ սուր տեսողության շնորհիվ տեսել եմ նրա հոգին ներսից՝ այնքան մաքուր է, այնքան ջինջ, բայց և ցաված ու արցունքոտ, որին ձեռք մեկնել ու նրա արցունքնրը սրբել է պետք:

Տեսել եմ նրա սիրտը, զգացել նրա ցավագին զարկերը, որ պատրաստ է մռնչալ ամեհի վիրավոր առյուծի նման, բայց զուսպ ձևով տիրապետում է իրեն: Եվ այդ ցաված սրտին պարզաապես սպեղանի դնող ձեռք է պետք:

Ես կարողացել եմ իմ սուր հոտառությամբ զգալ նրա նվիրվածության բույրը…

Զարմացաք չէ՞, թե մարդկային նվիրվածությունն է՞լ բույր ունենա: Այո՛, ունի՛: Այդ ինչպե՞ս է հոգին կշիռ կունենա, իսկ նվիրվածությունը բույր չի ունենա: Երբ մարդկային հոգին անբարտավան է ու չար՝ այն գարշահոտություն է արձակում, իսկ երբ բարի է, մարդկային ու նվիրված՝ հրաշալի բույրով է բուրում:

Ու ես զգալով Ժորայի մարդկային նվիրվածության հրաշալի բույրը՝ պարզապես ասում եմ. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԴՈՒ ԿԱՍ ԱՅՍ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ԹԱՆԿԱԳԻՆ ԸՆԿԵՐՍ…

Այնքան հեշտ է կյանքում դիմացինին չեղած թերություններ վերագրել ու քննադատել նրան: Սակայն եկեք խոստովանենք, որ երբեք ու ոչ ոք չի խորանում իսկության մեջ, որ պարզի արժի՞ տվյալ մարդուն քննադատել: Եվ գուցե այդ թերությունը հենց իրենի՞ց է գալիս:

Անթերի մարդ չկա: Սակայն Ժորայի թերություններն այնքան քիչ են, այնքան փոքր, այնքան չնչին, որ անզեն աչքի համար դրանք նկատելի չեն, այսինքն գրեթե չկան:

Իսկ եղածն էլ խոնարհ, հեզ ու լսող երեխայի նման շտկել է փորձում, ոչ թե մեծամտորեն է մոտենում, թե իմ ասածն է և վերջ:

Եվ հիմա՝ սիրելի ընկերս, իմ հրաշք եղբայր, դու ՄԱՐԴ մեծատառով քո այս վեհ հոգու, ազնիվ սրտի և անմնացորդ նվիրվածության համար միշտ եղիր այսքան տոկուն, այսպես ամուր կամքով լի, միշտ քայլիր հպարտ ու պարզ հայացքով, հասիր քո նպատակին, հերոսիս նպատակին, մեր նպատակին… Տոկա՛, խոկա՛, եղիր խելոք գիտունների մեջ և գիտուն՝ խելոքների մեջ… մնա այնպիսին, ինչպիսին, որ կաս…


    

Հոգեբան՝ Մարինե Մանուկյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5591 | 0 | 0
Facebook