Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Литературно-художественное мероприятие, посвященное 75-летию со дня рождения В. Высоцкого

13:26, երկուշաբթի, 08 ապրիլի, 2013 թ.
Литературно-художественное мероприятие, посвященное 75-летию со дня рождения В. Высоцкого
     2013թ. մարտի 6-ին հ. 34 դպրոցում տեղի ունեցավ Վլադիմիր Վիսոցկու 75-ամյակին նվիրված գրական-երաժշտական միջոցառում:
     9-րդ դասարանցիները սահուն և անաղարտ ռուսերենով ներկայացրին կենսագրական տվյալներ Վլադիմիր Վիսոցկու կյանքից, նրա ստեղծագործությունները, կիթառի նվագակցությամբ հնչեցին նաև նրա հեղինակային և սիրված երգերը:
     Միջոցառման պատվավոր հյուրն էր Հայաստանի գրող-հրապարակախոս, թարգմանիչ Լևոն Բլբուլյանը, ում շնորհիվ Վ. Վիսոցկու երկրպագուները անզուգական երգչին, հրաշալի դերասանին, զարմանալի արգասավոր երգահանին և հատկապես չափազանց ինքնատիպ բանաստեղծին շատ ավելի մոտիկից ճանաչելու հնարավորություն ստացան:
     Միջոցառման ավարտին Լ. Բլբուլյանը հ. 34 դպրոցի գրադարանին նվիրեց իր թարգմանությամբ Վ. Վիսոցկուն նվիրված գրքեր: Նա հիացած էր աշակերտների ռուսերենի իմացությամբ, առոգանությամբ և աշակերտներին նվիրեց նաև Վ. Վիսոցկու 75-ամյակին նվիրված իր նոր գրած բանաստեղծությունը՝ երախտագիտության խոսքն ուղղելով միջոցառման բոլոր մասնակիցներին՝ իր բանաստեղծությունները ռուսերեն և հայերեն հնչեցնելու համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8617 | 0 | 0
Facebook