Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Մարդկության հինգ դարաշրջաններն ըստ հին հույների

08:20, կիրակի, 16 սեպտեմբերի, 2018 թ.
Մարդկության հինգ դարաշրջաններն ըստ հին հույների

Հին հույների գիտուններից ոմանք ժխտել են, թե Պրոմեթևսն է մարդկանց ստեղծել, կամ թե մարդիկ վիշապի ատամներից են գոյացել: Նրանք ասել են, թե երկիրն է մարդկանց ծնել հենց Ատտիկայում, և թե առաջին մարդը Ալալկոմեոնոսն է եղել, որը լուսնի հայտնվելուց էլ առաջ հասակ է առել Հունաստանի Բեովտիա երկրամասում գտնվող Կապիադական լճի մոտ: Ասում են, թե նա նույնիսկ խորհուրդներ է տվել Զևսին, երբ նա գժտվել է Հերա աստվածուհու հետ ու դաստիարակել է Աթենասին, երբ նա դեռ աղջնակ է եղել:

Մարդկության առաջին դարաշրջանը Ոսկեդարն է եղել, իսկ այդ դարաշրջանում ապրող մարդիկ «ոսկե սերունդ» են անվանվել: Նրանք անմիջականորեն շփվել են աստվածների հետ ու նրանց հետ սեղան են նստել, իսկ մահկանացու կանայք աստվածներից երեխաներ են ծնել: Այս դարաշրջանում մարդիկ հարկադրված չեն եղել աշխատել, նրանք խոզակաղին, վայրի մրգեր ու ծառերից կաթացող մեղր են կերել, ոչխարի ու այծի կաթ են խմել, երբեք չեն ծերացել, երբեք չեն վշտացել, պարել են ու հաճախակի ծիծաղել: Նրան չեն իմացել, թե ինչ է վիշտը: Նրանց համար մահը քնից ավելի սարսափելի չի եղել Ոմանք պնդել են, թե Ոսկեդարն ավարտվել է այն ժամանակ, երբ մարդիկ սկսել են աստվածների հետ հարաբերություններում չափից ավելի հանդգնություն դրսևորել, երբ ամբարտավան են դարձել: Մահկանացուներից մեկը նույնիսկ հանդգնել է աստվածների իմաստությանն ու ուժին հավասար ուժ և իմաստություն: Հին հույների կարծիքով նրանց հոգիները դեռ ապրում են, նրանք հաջողություն պարգևող ու արդարության պահապան բարի դևեր են դարձել:

Նրանց հաջորդել են Արծաթե դարաշրջանի մարդիկ: Նրանց սնունդն աստվածային ծագում ունեցող հացն է եղել, և այդ հացը նրանք իրենց քրտինքով, երկրագործությամբ են վաստակել: Թեպետ նրանք մինչև հարյուր տարի են ապրել, բայց շատ են կնանման եղել ու լիովին հնազանդվել են իրենց մայրերին: Նրանք տգետ են եղել, ամեն ինչից դժգոհել են ու աստվածներին երբեք զոհեր չեն մատուցել: Նրանց միակ դրական հատկությունն այն է եղել, որ իրար հետ չեն կռվել: Զևսն ի վերջո հակակրանքով է համակվել նրանց նկատմամբ ու բոլորին ոչնչացրել է:

Հաջորդել է Պղնձի դարաշրջանը, որ ամենևին նման չի եղել նախորդ երկուսին: Բոլոր մարդիկ պղնձե զենքեր ունեցել, հաց ու միս են կերել, սիրել են կտվել, եղել են կոպիտ ու դաժան: Ժանտախտը նրանց բոլորին կոտորել է, բայց նաև ասվում է, թե իրենք են մեկմեկու կոտորել:

Չորրոդ դարաշրջանի՝ Պղնձի երկրորդ դարաշրջանի մարդիկ նույնպես մարդ են եղել, բայց իրենց նախորդներից տարբերվել են ազնվազարմությամբ ու բարությամբ, քանի որ հանդիսացել են աստվածների ու մահկանացու մայրերի զավակներ: Նրանք իրենց փառքով են պսակել Թեբեի գրավման, արգոնավորդների ճանապարհորդության ու Տրոյական պատերազմի ժամանակ: Այդ դարաշրջանում է ապրել Հերակլեսը: Քաջաբար մարտնչած ու ազնիվ ապրած այդ սերունդը մահվանից հետո հայտնվել է երանավետ Ելիսեյան դաշտերում:

Հինգերորդ սերնդի մարդիկ եղել են Երկաթի դարաշրջանի մարդիկ՝ չորրորդի անարժան ժառանգները: Նրանք դաժանաբարո, անարդար, չար, անարժանապատիվ ու կեղծավոր, նենգ ու ինքնահավան են են եղել ու այլևս չեն հաղորդակցվել աստվածների հետ, իսկ ասվածները նրանց չեն ոչնչացրել զուտ այն պատճառով, որ նրանց մեջ, այնուամենայնիվ, մնացել են փոքրաթիվ արդարներ:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3173 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ