Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ԴԵՄՈՆՈԿՐԱՏԻԱՆ ՝՝ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ՝՝ ԱՆՎԱՆ ՏԱԿ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
00:35, ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ.
ԴԵՄՈՆՈԿՐԱՏԻԱՆ ՝՝ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ՝՝ ԱՆՎԱՆ ՏԱԿ

Էսօրվա դեմոկրատիա կոչվածը, որը թարգմանվումա որպես ժողովրդի իշխանություն, մեծագույն կեղծիքա: Ֆոկուսը հետևյալնա. ժողովուրդը գնումա քվեարկելու ու իբր ՝՝ընտրումա՝՝ իրա ուզած լիդերին, որն էլ իբր արտահայտումա ընտրողի շահերը ու դրանով ամեն բան՝ կարգինա:

Կարևոր հարցը նրանումնա, որ ժղովուրդ ասվածը իրա սոցիալական կազմով միատարր չի, հետևաբար ձեների մեծամասնությամբ ընտրված 50 - ից ավել քվե ստացած լիդերը բնականորեն արտահայտումա բացառապես իրա ընտրազանգվածի շահերը, իսկ մյուս մասը ժողովուրդա՞... Ժողովուրդ ասածը ամբողջական հասկացությունա, որի մեջ ներառվում են բոլոր դասերը ու սոցիալական խմբավորումները: Էդ դեպքում 50 % ու ավել քվե ստացածը փաստորեն չի՛ արտահայտում մյուս մասի՝ իրան չվստահածների շահերը: Ինքը իրա ուզողների կողմիցա ընտրվել, այլ ոչ թե իրա՝ չուզողների կողմից: Ըստեղից հետևումա, որ տվյալ անձը իրա չուզողների շահերը չի կարա արտահայտի, հետևաբար տվյալ կառավարման ձևը չի տեղավորվում ՝՝ժողովրդի իշխանություն՝՝ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ հասկացության մեջ: Ժողովուրդը ամբողջական հասկացությունա ու իրականացնել ժողովրդի իշխանություն նշանակումա ըլնել բացարձակ մեծամասնության լիդերը, քաղաքական խմբավորումը: Բայց էդ կարա տեղի ունենա մի դեպքում, եթե ժողովրդի մեջ գոյություն չունենան սոցիալական դասակարգեր, ինչն էլ սկզբունքորեն բացառվումա: Ըստեղից ես բխացնում ու հայտարարում եմ, որ դեմոկրատիա՝ ժողովրդի իշխանություն գոյություն չունի:

Էս պարզ իրողությունից ու տրամաբանությունից հելնելով, դեմոկրատիա՝ ժողովրդաիշխանություն, ավելի շատ իրավունք ունի կոչվել ցանկացած դիկտատուրա, քան պառլմենտական տխմար ներկայացուցչությունը, որդեղ ինչ աղբ ասես խցկվումա, կազմում են կոալիցիոն մեծամասնություն ու ինչ տեսակ հանցագործ օրենքներ ասես ընդունում են: Անգամ լավ օրենքների ու կառավարման լավ արդյունքների դեպքում չկա դեմոկրատիա, քանզի հարցերի հարցը էդ իշխանության պատասխանատվության հարցնա: Լավ արդյունքների համար դափնին ու՞մ վզից են կախում. ժողովրդի՞, թե բուն իշխանության: Ինչիյա՞ թվում, որ իշխանությունը միշտ պտի լավ արդյունքներ ցույց տա... Նման տեսակ երդում ու խոստում ես չեմ հիշում, որ տված ըլնի որևէ մի տեսակ իշխանություն: Փոխարենը, ձախողման ու ամենայն վատ արդյունքների դեպքում լսվելա, որ պատասխանատվությունը քցում են ժողովրդի վրա ու ասում, թե ժողովուրդնա ուզել մեզ, իսկ մենք ըսենց եմ կարում կառավարել, թող մեզ չընտրեյին: Սա ես անվանում եմ դեմոկրատական մայմունություն: Կամ էլ ասում են ՝՝ամեն մի ժողովուրդ արժանիյա իրա կառավարչին՝՝ վաղուց արդեն շաբլոն դարձած ֆրազը ու դրանով կոծկվումա ամեն տեսակ հանցագործություն:

Հետևաբար, ճշմարիտ տերմինը, որը կարա արտացոլի իրերի իսկական վիճակը, էդ ոչ թե ԴԵՄՈ - ԿՐԱՏԻԱՆԱ, այլ՝ ԴԵ - ՄՈՆՈ - ԿՐԱՏԻԱՆԱ:

Էս տերմինը հստակ բացատրումա իրերի օբյեկտիվ վիճակը: Էս դեպքում իշխանության, կառավարման լավ ու վատ արդյունքների համար պատասխանատվությունը ընգնումա ոչ թե ԴԵ - ՄՈԿՐԱՏՆԵՐԻ, այլ՝ ԴԵ -ՄՈՆՈ - ԿՐԱՏՆԵՐԻ վրա, քանզի կառավարման ներկայացուցչական ձևի մեջ ըսենց թե ընենց ժողովուրդը վճիռներ չի կայացնում, այլ կայացնումա իրա ամենատարբեր զարտուղի ճանապարհներով ՝՝ընտրված՝՝ թեկնածուների կողմից, անձիք, ովքեր ընտրվելով արդեն ներկայացնում են իշխանությունը: Նման դեպքում պատասխանատուն ոչ թե ժողովուրդնա, այլ կոնկրետ էդ ընտրված անձնա, անձանց՝ պետերի խումբը: Հաճախ էդ անձի կամ անձաց թիկունքում գործում են ֆինանսիստների, բանկիրների մի շատ նեղ հովանավորչական խմբավորում: Էս դեպքում լրիվ աբսուրդա մեղադրել ժողովրդին մի ինչ որ հանցագործության մեջ, երբ կոնկրետ կառավարման հարցերում ժողովուրդը ինքը վճռող ու մասնակից կողմ չի հանդիսանում: Իշխանությունը ԴԵՄՈՆՈկրատիայի դեպքում ԳՈՐԾԱԴՐՈՒՄԱ կառավարող, ժողովրդի կողմից թվացյալ ձևով ձեռնածությունների հետևանքով ՝՝ընտրված՝՝ խմբավորումը՝ էլիտան, այլ ոչ թե ժողովուրդը:

Ընենց որ, ԴԵՄՈՆՈԿՐԱՏԻԱ տերմինը ամբողջությամբ բացատրումա դեմոկրատիա կոչվածի նենգ ու անհեթեթ բնույթը, որով նաև բացառումա կառավարման ցանկացած տեսակ՝ անգամ լավ արդյունքների համար ժողովրդին պատասխանատու կողմ հայտարարելը:

Այսինքն էն, ինչը որ էսօր դասավանդվում կամ ավելի ճիշտ՝ պրոպագանդվումա որպես կառավարման սիստեմի փառք ու պսակ, իրականում մեծ աղբա, որ երբ հարմար ըլնի ասեն՝ ժողովուրդը արժանիյա իրա կառավարիչներին ու նման տեսակ հիմարություններ:

Իսկ եթե ասեն ԴԵՄՈՆՈԿՐԱՏԻԱ, ապա շատ բան իրա տեղնա գալիս ու ավել պակաս ձեռնածությունների տեղ չի բացվում:

Այսպիսով, երբևէ գոյություն չունեցած ԴԵՄՈկրատիա կառավարման ձևի ընկալման տակ հանդեսա գալիս իսկական ԴԵՄՈՆՈկրատիան, որի շնորհիվ անկախ իրա աշխարհագրությունից շահագրգիռ ու մութ ուժերի համար ժողովուրդը ընդամենը կատարումա ասպանդակի դեր, որի վրա կանգնելով, ապագա էլիտան իրա համար իշխանական բուրգի բարձրագույն աստիճաններում տեղա ապահովում:

Ժողովուրդը ո՛չ մի բանի համար պատասխանատու ու վճռող կողմ չի կարա ըլնի: Երբ էլ որ իշխանությունները հանրահավաքի են դնում էս կամ էն հարցը, ապա լրիվ հաշվարկած են ըլնում հասարակության մեծ մասի տրամադրությունները, որի համար էլ հանրաքվե են նշանակում, հակառակ դեպքում ոչ մի հանրահավաք էլ չեն նշանակի: Կամ էլ հանրահավաքի են դնում սեփական կաշվի վրայից պատասխանատվությունը բացարձակապես դնելու էն մեծամասնության վրա, որոնք ոչինչ չեն հասկանում և ոչ մի բանից, կամ շատ վատ են հասկանում: Օրինակ, նման մի հանրաքվեյով Հայաստանի Սահմանադրական կարգը ընդունվեց Լևոնի ժամանակով, որով իրավաբանորեն թույլատրվեց ու ամրագրվեց երկրի թալանը: Համեցեք, նախրի ձեռներով կատարվեց դարի հանցագործությունը:

Անհնար բանա պատասխանատու կողմ հայտարարել միլիոններին, էն դեպքում, երբ օրինակ, զինվորական կյանքում պատասխանատու կողմ հանդիսանումա ոչ թե մի ամբողջ դասակ, վաշտ, գումարտակ, գունդ, բրիգադ, դիվիզիա, կորպուս, այլ համապատասխանաբար նշյալ խմբավորումները հրամայող՝ ԿԱՌԱՎԱՐՈՂ անձիք՝ դասակի, վաշտի, գումարտակի, գնդի, բրիգադայի, դիվիզիայի, կորպուսի հրամանատարական կազմը, որոնք կազմում են վիթխարի զինվորական մասսաների համեմատ խիստ փոքրամասնությունը՝ կառավարող զինվորական էլիտան: Եթե սա պատկերցրիք, նույնը գոյություն ունի քաղաքացիական, կամ ընդհանուր իրար միացրած՝ ռազմա - քաղաքացիական կյանքի մնացած համարյա բոլոր ոլորտներում:

Մի ուրիշ օրինակ էլ: Երբ Գերմանիայում ըսենց կոչված ՝՝դեմոկրատական՝՝ ընթացակարգերով իշխանության էկան նացիստները, ապա վերջիններս գերմանացիների համար հատուկ քվեարկություն չկազմակերպեցին, թե. ՝՝Արդյո՞ք համաձայն եք համակենտրոնացման ճամբարներ ստեղծելու հարցում, թե՞ համաձայն չեք՝՝: Դրին ու սարքին: Պատերազմից հետո բոլոր շներին կախեցին գերմանական ազգի վզից ու մինչ օրս Գերմանացիք Հոլոքոստի համար տուգանք են վճարում Իսրայելի հրեաներին:

Նույն կերպ կեղծ դեմոկրատիայի ու նույնչափ կեղծ, անհեթեթ, երբեք գոյություն չունեցած, գրքային, տառացի լիբերալիզմի օրրան Անգլիայում, երբ որոշվում էր, թե ինչքա՞ն զորք պտի ուղարկվի Հնդկաստան, Չինաստան, Աֆղանստան պատերազմների համար հատուկ քվեարկություն չանցկացրին ժողովրդի մեջ... Պատասխանատուն իշխանություննա՝ էլիտան, ու էս հարցին՝ վերջակետ: Էս ապացուցվումա փաստերով:

Թագավորությունների ժամանակ այդպիսով գոյություն ուներ մոնոկրատիան՝ մենիշխանությունը, թագավորի հովանավորչական առաքելությունը բոլոր դասերի ու դասակարգերի վրա: Դրան նպաստում էր նաև իդեոլոգիան, կրոնը, որը ամեն մի երկիր համապատասխանացրել էր իրա ժողովրդի բնավորությանը ու սոցիալական պայմաններին: Դեմոկրատիայի անվան տակ հանդես էկող ԴԵմոնոկրատիայի մեջ իշխանության են ձգտում բոլոր դասակարգերը ու որպես կանոն դրան հասնողները շահագրգռված են բացառապես սեփական գրպանի ու սեփական կլանի համար: Թե ինչ կպատահի ժողովրդի հետ՝ թքած նրա վրա, քանի որ ասպանդակի մասին մտածել չարժի: Արևմուտքի էլտան, որը լիբերալ - դեմոկրատիայի դեմագոգիկ անվան տակ դեՄՈՆՈԿՐԱՏԻԱՅԻ հստակ մարմնավորումա իրանից ներկայացնում, հասկացելա մի պարզ իրողություն, որ մեծամասնությանը պետքա կուշտ պահել որից հետո արդեն խիստ քչերինա հուզում, թե ո՞նցա ձևավորվում իշխանությունը, ինչ տեսակ հանցագործ մեթոդներ են գործադրվում քաղաքականություն կառուցելու համար, կամ թե բնույթով հակազգային ինչ օրենքներ են ընդունվում: Սա կարելիյա անվանել ՝՝կուշտ փորի՝՝ դեՄՈՆՈկրատիա:

Այսպիսով, ԴԵՄՈՆՈԿՐԱՏԻԱ տերմինը, ի տարբերություն ՝՝ԴԵՄՈկրատիա՝՝ անհեթեթ տերմինի, մեծ հստակությունա մտցնում ժողովրդի ու իշխանության փոխհարաբերությունների ընկալման, բովանդակության մեջ:

Հիտլերը արհամարհանքով ասելա. ՝՝Ամբոխը երբեք ի վիճակի չի հասկանալ մեծ ու վեհ իդեալները, մտահղացումները՝՝: Իրա էս մի ֆրազով Հիտլերը հանդեսա գալիս որպես ամբոխի հոգու մեծագույն գիտակ: Ամբոխին ընդամենը հետաքրքրումա, թե վաղը ինչա ուտելու ու ոնցա հագնվելու, ինչ ավտոյա քշելու: Էսա ամբոխի մտածմունքի առարկան, ավելին չի: Ամբոխը ծաղրածույա ու ըլնելով այդպիսին իրանից ոչ պակաս ծաղրածույիա ընտրում: Պարբերաբար քվեարկելով էս կամ էն գործչի օգտին, ամբոխին թվումա, թե ինքը մասնակիցա դառնում իրա երկրի կառավարմանը: Այնինչ, կառավարողը էդ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆՈՂՆԱ: Ընենց որոշումներ, որոնք վերաբերում են հենց նույն մեծամասնությանը, որին թվումա, թե ինչ որ մեկին ընտրելով անձամբ ինքը մասնակիցա դառնում կառավարմանը. մեծագույն մոլորություն:

Իսկ եթե ընտրում էլա ամբոխը, ապա ընտրումա մեծամասամբ ոչնչության, քանի որ ամբոխը տեղով մեկ ոչնչությունա. տես Հիտլերի հանճարեղ ֆրազը:
     Ամբոխի մարդը, որը կոչվումա նաև ժողովուրդ, գորձ չունի բուն կառավարման էղած - չեղածի հետ: Կառավարման հետ գործ ունի իրա կողմից ՝՝ընտրած՝՝ մի խմբավորում: Էդքանից հետո ամբոխի մարդը պարտավորա հարիֆության բոլոր կանոններով հեշտությամբ ընդունել նաև իրա մեղավորությունը, երբ իրա ՝՝ընտրած՝՝ ավանակը տարաբնույթ ավանակություններ ու անգամ՝ հանցագործություններա կատարում:

Եզրակացությունը մեկնա. չկա՛ ու չի՛ էղել, չի էլ կարա ըլնի դեմոկրատիա՝ ժողովրդի իշխանություն: Էսօր մենակ գոյություն ունի ԴԵՄՈՆՈԿՐԱՏԻԱ մի ինչ որ կեղծավոր ու ձևական ընթացակարգով կազմավորված նեղ խմբավորում, որն էլ իրականացնումա կառավարումը ու կառավարման լավ ու վատ արդյունքների համար կրումա միակ պատասխանատվությունը:
    
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     13.09.2018

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1246 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ