Խնդրում ենք սպասել...
Telegram PK
Այսօր`  երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Արմեն Աշոտյանի վարած կրթական քաղաքականության բացասական արդյունքները

15:17, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
Արմեն Աշոտյանի վարած կրթական քաղաքականության բացասական արդյունքները
     1.Կրթական մոդելը հիմնված է տեսական, եթե ոչ՝ վերացական, ուսուցման վրա, ուսումնական ծրագրերում շատ քիչ տեղ է հատկացվում գործնական պարապմունքներին (ուշադրության արժանի բացառություններ կան միայն որոշ ֆակուլտետներում և բաժիններում):
     2.Գոյություն չունի համակարգային մոտեցում կրիտիկական կամ ստեղծագործական մտածողություն սերմանելու և զարգացնելու նկատմամբ: Գերակշռող և լայն տարածում ունեցող մոդելն այն է, որ դասավանդումն իրականացվում է «անառարկելի ու դոգմատիկ» (excathedra) դիրքերից, իսկ ուսանողներից պահանջվում է վերարտադրել այն, ինչ լսել են դասախոսներից:
     3.Բարձրագույն ուսումնական հաստատություններում գրեթե անտեսված են գիտահետազոտական աշխատանքները. առկա է շատ խիստ սահմանազատում դասավանդման և գիտահետազոտական աշխատանքի միջև, - հսկայական անդունդ առաջացնող տարանջատվածություն կա բարձրագույն կրթության և աշխատաշուկայի միջև:
     4.ՈՒսումնական առաջադիմությունն ընդունելի է, բայց չի խրախուսվում:
     5.Շատ դասախոսների և ուսանողների, ինչպես և լայն հասարակության գերակշռող մեծամասնության համար բարձրագույն կրթության դիպլոմը գնահատվում է գլխավորապես որպես ծառայողական առաջխաղացման հնարավորություն տվող մի վկայական կամ փաստաթուղթ, այլ ոչ թե որպես բարձրագույն կրթության և գիտելիքների մասին վկայող փաստ:
     6.Բարձրագույն կրթության դիպլոմ կարելի է ստանալ նույնիսկ առանց մեծ ջանքերի. երբեմն ոչ թե կաշառք, այլ պարզապես սովորական ուսման վարձ վճարելը լրիվ բավական է, հաշվի առնելով այն փաստը՝ որ բարձրագույն ուսումնական հաստատությունները գոյատևում են այս վարձերից գոյացած միջոցներով, ուստի՝ որպես կանոն, կրթական համակարգից դուրս չեն թողնում ուսանողներին: Ճիշտ է, լավ սովորող և ջանասեր ուսանողներին չեն ստիպում կաշառք տալ իրենց գնահատականների կամ դիպլոմների համար, սակայն նրանք կարող են տուժել կաշառք տվողների հետ անարդար մրցակցության պայմաններում:
     7.ՈՒսման հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող սովորողները ստիպված են լրացուցիչ միջոցներ և ռեսուրսներ ներդնել (որոշ դեպքերում՝ մասնավոր պարապմունքների համար) երբեմն դեռ միջնակարգ կրթության վերջին տարիներից սկսած:
     8.Երկիրն ունի որակյալ բարձրագույն կրթության գերազանցության խորը ավանդույթներ, ինչպես նաև որակավորված դասախոսներից, բանիմաց և իրենց գործին նվիրյալ ղեկավարներից և խելացի ու աշխատասեր ուսանողներից ձևավորված հզոր ներուժ, մինչդեռ այս ներուժի վրա իրենց ազդեցությունն են թողնում բարձրագույն կրթության համակարգի նկարագիրն և ուղեղների զանգվածային արտահոսքը:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
775 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ